«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 մարտի 2004 թ. ք. Երևան |
N 279-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 21-ի «Բյուջետային ծախսերի հաշվարկման համար նորմեր և նորմատիվներ սահմանող լիազորված պետական կառավարման մարմնի մասին N 352 որոշումը և ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 12-րդ կետի ա) ենթակետը
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտասահմանյան և ԱՊՀ երկրների տարածքներ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի նորմաները»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված գործուղման ծախսերը ենթակա են վճարման ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով:
3. Ընդունել ի գիտություն, որ գիշերավարձի ծախսերի հատուցումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են տվյալ երկրի համար նորմայով սահմանված գումարի 80 տոկոսի չափով:
4. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված գործուղման ծախսերի հաշվարկները կատարել գործուղման պահին` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին գիշերավարձի ծախսերի հատուցման առավելագույն չափ սահմանել մինչև 2000 դրամ:
Ընդունել ի գիտություն, որ վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 1300 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 720 դրամի չափով:
6. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թ. դեկտեմբերի 4-ի «Հրահանգչական նամակ Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 395 հրամանը և ՀՀ ֆինանսների նախարարաի 1999 թ. օգոստոսի 20-ի «Արտասահմանյան գործուղման ծախսերի նորմաներ սահամնելու մասին» N 316 հրամանը:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հավելված | |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
ԱՄՆ-ի դոլար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|