ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլի 2005 թվականի N 385-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Նատուրոֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Նատուրոֆարմ» ՍՊԸ-ի 2001 թվականի հունվարի 15-ին տրված դեղագործական գործունեության (պատրաստի դեղերի մեծածախ առևտուր) թիվ Հ-XX- 001491 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:
2.2 «Նատուրոֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական
գործին:
2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
