«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2006 թ. |
թիվ 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը (հավելված N 1-ը կցվում է)։
Դ. Հարությունյան
Հավելված N 1 Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը:
2. Ծառայողական քննությունը օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:
3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը։
(3-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)
4. Ծառայողական քննություն կարող է նշանակվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
5. Կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանմանը:
(5-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)
6. Հարկադիր կատարողը, որի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, իրավունք ունի ներկայացնելու հիմնավորումներ, հարուցելու միջնորդություններ, ծանոթանալ ծառայողական քննության նյութերին:
7. Հարկադիր կատարողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի կանչով, տալ գրավոր բացատրություններ:
8. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ և բացատրություն վերցնել (ձև N 1) ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:
9. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները ու այլ նյութերը, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք:
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
(10-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)
11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու անհրաժեշտության դեպքում` 5-օրյա ժամկետում ծառայողական քննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ նրա համաձայնությունը ստանալու համար:
(11-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 05.10.06 N 188-Ն)
13. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև երեսուն օր: Ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի առաջարկությամբ նախաձեռնողի կողմից ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ հանգամանքների հետ, կարող է երկարաձգվել մինչև տասնհինգ օր:
14. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Ձև N 1
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«________»________________ թ. |
________________ կատարման վայրը |
____________________________________________________________
բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը
Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2006թ. մարտի ________-ի «Հարկադիր կատարողի
նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին»
N_______ հրամանի՝ բացատրություն վերցրեցի.
____________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
____________________________________________________________
ծննդյան տարեթիվը և վայրը
____________________________________________________________
աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը
_____________________________________________________________
փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը
________________________________________ -ին առաջարկվեց բացատրություն
անունը, ազգանունը
տալ իրեն հայտնի փաստերի և հանգամանքների վերաբերյալ.
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
__________________________ ________________________
Բացատրություն տվողի ստորագրությունը ազգանունը
__________________________ ________________________
Բացատրություն վերցնողի ստորագրությունը ազգանունը
(հավելվածը խմբ., փոփ. 05.10.06 N 188-Ն)