ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
05.08.1999 թ. |
N 212-Կա |
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 7-րդ կետի պահանջներով Հրամայում եմ `
1. Հաստատել պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը (կցվում է):
2. Հասարակական-արտադրական նշանակության շենքերի և շինություններին հարող տարածքներում 5 և ավել հեկտար հողամասերի չափագրումը սեփականատիրոջ կամ օգտագործողի ցանկությամբ կատարվում է հանութագրման միջոցով (գեոդեզիական գործիքներով):
Հանութագրվող յուրաքանչյուր մեկ հեկտարի հանույթ կատարելու համար սահմանել վճար 10000 (տաս հազար) դրամ:
3. Նշված վճարների ցանկը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:
Կոմիտեի նախագահ |
Մ. Վարդանյան |
Համաձայնեցված է ______ Լ. Բարխուդարյան |
Համաձայնեցված է
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկներին և կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ տրված, գրավադրված անշարժ գույքի հաշվառում, գնահատում
1. ՉԱՓԱԳՐՈՒՄ
ա) | Բնակելի նշանակության շենքերի և շինությունների չափագրում 1 քմ | 20 դրամ |
բ) | Հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների չափագրում 1 քմ | 15 դրամ |
գ) |
Հողամասերի չափագրում` յուրաքանչյուր 100 քմ |
300 դրամ |
դ) |
Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի չափագրում` յուրաքանչյուր 1000 քմ |
120 դրամ |
ե) | Ցանկապատերի, պարիսպների, հենապատերի չափագրում` յուրաքանչյուր 1 գծամետր | 3 դրամ |
զ) | Տեղազննություն | |
1. | Բնակելի շենքերի համար | 2000 դրամ |
2. | Հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար | |
2.1. |
Մինչև 30 քմ մակերեսով |
1000 դրամ |
2.2. |
30-ից մինչև 200 քմ մակերեսով |
2000 դրամ |
2.3. | 200-ից մինչև 500 քմ մակերեսով | 5000 դրամ |
2.4. | 500-ից մինչև 1000 քմ մակերեսով | 10000 դրամ |
2.5. | 1000-ից մինչև 5000 քմ մակերեսով | 30000 դրամ |
2.6. | 5000-քմ և ավել մակերեսով | 70000 դրամ |
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում քարտեզագրված տվյալների մուտքագրման և թվայնացման համար վերը նշված աշխատանքներին գումարվում է թվայնացման համար վճարը յուրաքանչյուր միավորի համար |
500 դրամ |
2. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ա)
Անշարժ գույքի սահմանված մասշտաբով ուրվագծի և հատակագծի կազմում` 1 թերթը
1000 դրամ
բ)
Յուրաքանչյուր լրացուցիչ թերթ գծագրի համար
600 դրամ
3. ԳՆԱՀԱՏՈՒՄ
ա)
Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատում
350 դրամ
բ)
Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատում
350 դրամ
Սեփականատերերի պահանջով անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության, կամերալ և գնահատության աշխատանքները կարող են կատարվել`
Տեղեկատվության տրամադրման ժամանակ
2-րդ օրը, 3-րդ օրը, 4-րդ օրը սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3, 2 և 1.5 գործակիցներ:
Պետական գրանցման աշխատանքները իրականացվում են 15-օրյա ժամկետում:
Պետական գրանցման ժամանակ սեփականատերերի պահանջով անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության, կամերալ և գնահատության աշխատանքները կարող են կատարվել`
5-րդ օրը, 8-րդ օրը և 12-րդ օրը սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3, 2 և 1.5 գործակիցներ:
Անշարժ գույքի ԵՎ նրա նկատմամբ իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
1. |
Անշարժ գույքի նկատմամբ (բացառությամբ սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողերի) տեղեկատվության տրամադրում |
5000 դրամ |
2. |
Սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ տնամերձերի) նկատմամբ իրավունքների ուսումնասիրում |
1000 դրամ |
3. |
Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում |
5000 դրամ |
4. |
Օգտակալության (սերվիտուտ) վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
5. |
Գրավի (հիփոթեք) առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
6. |
Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
7. |
Կադաստրային գնահատման արժեքի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
8. |
Ընդհանուր սեփականության դեպքում սեփականատերերի թվի բաժնեմասերի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
9. |
Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության աստիճանի շինությունների և հողատեսքերի շարքը դասելու տեխնիկական չափանիշների վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
10. | Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի կրկնօրինակ` յուրաքանչյուր էջը | 50 դրամ: |
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում առաջին պետական գրանցումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
___________
* Տարածքային ստորաբաժանումների կողմից վերը նշված աշխատանքները կատարվում են 5 օրվա ընթացքում:
Պետական գրանցման համար գանձվող վճարների ցանկ
1. |
Անշարժ գույքի` հողամասի, (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի) և նրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար` |
|
ա) | օտարում (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում), | |
բ) | կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, | |
Առանձին իրավունքների գրանցում | 10000 դրամ | |
գ) | վարձակալություն (ենթավարձակալություն), | |
դ) | անհատույց օգտագործում, | |
ե) | գրավ, հիփոթեք, | |
զ) | ֆինանսական վարձակալություն (լիզինգ), | |
է) | սերվիտուտներ, | |
ը) |
այլ գույքային իրավունքներ |
|
2. |
Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի (բացառությամբ տնամերձի և այգեգործական հողամասերի) նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար` |
|
ա) | օտարում (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում), | |
բ) | կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, | |
Առանձին իրավունքների գրանցում | 2000 դրամ | |
գ) | վարձակալություն (ենթավարձակալություն), | |
դ) | անհատույց օգտագործում, | |
ե) | գրավ, հիփոթեք, | |
զ) | ֆինանսական վարձակալություն (լիզինգ), | |
է) | սերվիտուտներ, | |
ը) |
այլ գույքային իրավունքներ |
|
3. |
Անշարժ գույքի` հողամասի, (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի) և նրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար |
|
4. |
Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի (բացառությամբ տնամերձերի և այգեգործական հողամասերի) նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար |
1000 դրամ |
5. |
Անշարժ գույքի կամ նրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքից սեփականատիրոջ հրաժարվելու մասին պայմանագրերի պետական գրանցման համար |
2000 դրամ |
6. |
Անշարժ գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տալու համար |
5000 դրամ |
7. |
Վարձակալության իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տալու համար |
5000 դրամ |
8. | Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տալու համար | 5000 դրամ |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
29 սեպտեմբերի 1999 թ.
պետական գրանցման թիվ 32299152