ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.
«ա1) Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1. |
Սահմանադրական դատարան տրվող անհատական դիմումների, Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը |
Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. Սահմանադրական դատարան դիմելու համար` |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
2. Սահմանադրական դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` |
բազային տուրքի 50 տոկոսի և յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 28.1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավորները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.
«գ1) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից.»:
Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.
«ա1) Սահմանադրական դատարանի կողմից դիմումը վերադարձնելու, գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում.»:
Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասը «դատարանի» բառից առաջ լրացնել «Սահմանադրական դատարանի,» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 27 Երևան ՀՕ-45-Ն
ՆախագահՍ. Սարգսյան