Պաշտոնական ինկորպորացիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 7-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.
«35) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները:»:
Հոդված 2. Օրենքի 24.1-րդ հոդվածի առաջին պարբերության «2012» թիվը փոխարինել «2011» թվով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 21 |
Տեղեկատվություն
Ակտի վավերապայմաններ
ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ
Կապեր
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համար
ՀՕ-179-Ն
Տիպ
Օրենք
Փաստաթղթի տեսակ
Հիմնական ակտ (01.01.2011-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1561
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2010
Ընդունման վայր
Երևան
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցրել է
01.01.2018
Հիմնական ակտ
07.12.2010, ՀՕ-179-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխվող ակտ
Փոփոխող ակտ
Ինկորպորացիա
Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան
Զուգահեռ դիտում
Ընդհանուր կապեր
Դատական նախադեպեր
Պաշտոնական պարզաբանումներ
Հակասահմանադրական կապեր