«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606221
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հուլիսի 2006 թ. |
N 196-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
ա) Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 15-ամյակին նվիրված «Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման տասնհինգամյակը» նամականիշով միակողմանի բացիկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «FIFA»-ի աշխարհի գավաթի խաղարկությանը նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA WORLD CUP GERMANY 2006» նամականիշը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի հունիսի 28-ի «Փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու մասին» N 170-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
ուժը կորցրած ճանաչել հրամանի «ե» կետը:
ՀՀ տրանսպորտի և կապի |
Ա. Մանուկյան |
Հաստատված է Հավելված 1 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Հաստատված է Հավելված 2 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |