ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2001 թվականի N 434
քաղ. Երևան
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին`
ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը` 2001 թվականի հուլիսի 1-ից, երկու հերթափոխով, 20-ական օրով.
բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.
գ) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:
3. Հաստատել`
ա) 2001 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի հաշվարկը (կցվում է).
բ) մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները (կցվում է).
գ) Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների ցանկը (կցվում է):
4. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 2001 թվականի հունիսի 30-ը:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք մինչև 2001 թվականի հունիսի 25-ը ներկայացնել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2001 թվականին 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.
բ) ապահովել մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2001 թվականի հունիսի 25-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել մանկավարժական կադրերով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2001 թվականի հուլիսի 1-ից սկսելու և մանկապատանեկան առողջարարական ճամբարները ներկայացված հայտերի համաձայն բժշկական կադրերով ապահովելու համար:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը մարզում գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարներին:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 2001 թվականի ամռան ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված աշխատանքները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի
| Հ. Աբրահամյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Է. Ղազարյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Վ. Խաչիկյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Մ. Հարությունյան | - | ՀԱՄԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
| Վ. Բարսեղյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
| Ա. Եսայան | - | ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ |
| Վ. Դավիդյանց | - | ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
| Մ. Երանոսյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծրագրավորման գլխավոր վարչության պետ |
| Ա. Զախարյան | - | ՀՀ ներքին գործերի նախարարության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետ |
| Կ. Շահգալդյան | - | ՀՀ Կոտայքի մարզպետ |
| Կ. Հայրապետյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հաստատված է |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
2001 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի
|
Գումարը | |
|
______________________ | |
| Սնունդ (մանկավարժների հետ միասին) |
1236.3 |
| Աշխատավարձ |
51.6 |
| Տնտեսական ծախսեր |
86.0 |
| Ավելացված արժեքի հարկ |
95.3 |
| Պարտադիր սոցիալական վճարներ |
47.0 |
|
___________________________________________________________ | |
|
Ընդամենը |
1516.2 |
|
Հաստատված է |
Տ Ի Պ Ա Յ Ի Ն Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր
մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական ԵՎ սպասարկող անձնակազմերի
|
Հաստիքների |
80-120 | 121-160 | 161-200 | 201-240 | 241-280 | 281-320 | 321-360 |
|
___________________________________________________________________ | |||||||
| Պետ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
Վարչատնտեսական աշխատողներ | |||||||
| Տնտեսվար |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Պահեստապետ |
- |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Առաքիչ |
- |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Հաշվապահ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Տնտեսուհի |
1 |
1 |
1 |
1 |
1 |
4 |
4 |
| Ավագ խոհարար |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Խոհարար |
- |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| Խոհանոցի բանվոր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| Աման լվացող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
___________________________________________________________________ | |||||||
|
ընդամենը |
7 | 13 | 16 | 19 | 22 | 25 | 28 |
|
Դաստիարակչական անձնակազմ | |||||||
| Ավագ մանկավարժ |
- |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Դաստիարակ |
5 |
7 |
8 |
11 |
12 |
13 |
14 |
| Ջոկատավար |
4 |
5 |
6 |
8 |
9 |
10 |
11 |
| Ֆիզղեկ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Նվագակցող |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
___________________________________________________________________ | |||||||
| ընդամենը |
11 |
15 |
17 |
22 |
24 |
26 |
28 |
|
Բուժական անձնակազմ | |||||||
| Բժիշկ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Բուժքույր |
- |
- |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
___________________________________________________________________ | |||||||
|
ընդամենը |
1 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
|
___________________________________________________________________ | |||||||
|
Սպասարկող անձնակազմ | |||||||
| Հավաքարար |
2 |
2,5 |
3 |
3,5 |
4 |
4,5 |
5 |
| Վարորդ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Պահակ |
3 |
3 |
4 |
4 |
4 |
4 |
4 |
| Լվացարար |
1 |
2 |
2 |
2,5 |
3 |
3,5 |
4 |
|
Էլեկտրիկ |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
Փականագործ |
- |
- |
1 |
1 |
1 |
1 |
1 |
| Օժանդակ բանվոր |
- |
- |
- |
1 |
1 |
1 |
1 |
|
___________________________________________________________________ | |||||||
|
Ընդամենը |
8 |
9,5 |
12 |
14 |
15 |
16 |
17 |
____________________
|
Ծանոթագրություններ: |
1. Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում է հիմնադիրը: 2. Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է փոխարինող մանկավարժի մեկ լրացուցիչ հաստիք: 3. Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է լողի մարզչի մեկ հաստիք: 4. Չնորմավորված աշխատաժամանակով և բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների
«Հասմիկ»
«Լուսաբաց»
«Արագած»
«Զեփյուռ»
«Արծվիկ»
«Հեքիաթ»
«Սևան»