ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից «քրեական հետապնդում հարուցվելիս և» բառերը հանել, իսկ նույն կետի «նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին» բառերով։
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին» բառերով։
Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդման շրջանակներում լիազորությունների կասեցման հիմքով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողի համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: