115.0155.07.10.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
07.10.1998 թ. |
N 155-Պ |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր հաշվապահի պաշտոնեական հրահանգը` հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից արված դիտողությունները:
2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
Նախարար |
Գ. Եգանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պ ա շ տ ո ն ե ա կ ա ն հ ր ա հ ա ն գ
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր հաշվապահԻ
1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետ` կենտրոն) գլխավոր հաշվապահի (այսուհետ` հաշվապահ) լիազորությունները:
2. Հաշվապահն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ մարզպետների (Երևանի քաղաքապետի) որոշումներով, հրամաններով, հրահանգներով, ցուցումներով, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետև` Կենտրոն) կանոնադրությամբ:
3. Հաշվապահի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական տնտեսագիտական կրթություն ունեցող անձը:
4. Հաշվապահն աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում է Կենտրոնի տնօրենի հրամանով և գործունեությամբ հաշվետու է նրան:
5. Հաշվապահն իր իրավասության սահմաններում պատասխանատու է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «Ընտանեկան նպաստի վճարման համար բյուջեից հատկացման» հրահանգի պահանջների ապահովման համար:
6. Հաշվապահը պարտավոր է ֆինանսավորող և վճարող մարմինների հետ իրականացնել եռամսյակային և տարեկան փոխադարձ հաշվետվությունների ճշգրտում, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980200