«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2003 թ. |
N 320-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 189-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով,
Հրամայում եմ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվակաի մայիսի 15-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 189-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. հրամանով հաստատված հավելվածի 1-ի և 2-ի 6-րդ կետերում «9» թիվը փոխարինել «6» թվով.
2. հրամանով հաստատված հավելված 1-ի և 2-ի 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերում «երեք» բառը փոխարինել «երկու» բառերով:
Դ. Հարությունյան