ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
02.04.1997 թ. ք. Երևան |
N 116-0002 |
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀՆՊՁ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԹՈՒՆԵԼ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍ ՄՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ «Մետրոպոլիտենի թունել և վերգետնյա տեղամաս մտնելու վերաբերյալ» կանոնները բխում են ՀՀ տրանսպորտի նախարարության և «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ կանոնադրություններից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ «Մետրոպոլիտենի թունել և վերգետնյա տեղամաս մտնելու վերաբերյալ» կանոնները:
2. Պետական գրանցման համար ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
Նախարար` |
Հ. Քոչինյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ե Ր Ե Վ Ա Ն Ի Մ Ե Տ Ր Ո Պ Ո Լ Ի Տ Ե Ն
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԹՈՒՆԵԼՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՄՏՆԵԼՈՒ
ԵՐԵՎԱՆ-1998
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կանոնները սահմանում են անվտանգության տեխնիկայի ապահովման և մետրոպոլիտենի թունելներ ու վերգետնյա տեղամասեր մտնելու կարգի պահպանման պահանջները էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ, հպակային ռելսում լարման առկայության և գիշերային ժամերին` դրա բացակայության դեպքերում:
1.2. Էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ և հպակային ռելսում լարման առկայության դեպքում, թունելներում և վերգետնյա տեղամասերում մարդկանց գտնվելը արգելվում է, բացառությամբ սույն կանոնների 2-րդ բաժնում շարադրված դեպքերի:
1.3. Սույն կանոնների պահանջները պարտադիր են մետրոպոլիտենի և այլ կազմակերպությունների բոլոր այն աշխատողների համար, որոնք գտնվում են գործող թունելներում և վերգետնյա տեղամասերում` աշխատանքներ և այլ հանձնարարություններ կատարելու նպատակով:
1.4. Կանոնները լրիվ ծավալով պետք է ուսումնասիրվեն սահմանված կարգով տրված, անցագրեր ունեցող աշխատողների կողմից: Սույն կանոնների իմացության ստուգումն անց է կացվում մետրոպոլիտենի տնօրենի հրամանով նշանակված հանձնաժողովների կողմից, որոնք ստուգում են մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների, ազդանշանման հրահանգի, գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հրահանգի, աշխատանքի պաշտպանության հրահանգների և կանոնների իմացությունը:
1.5. Մետրոպոլիտենում թունել մտնելու ավտոմատ հսկողության սարքավորումների և հեռուստատեսության կիրառմամբ կայարանների առկայության դեպքում, սույն կանոնները լրացվում են համապատասխան հրահանգով:
1.6. Մետրոպոլիտենի հավաքակայանային և դեպոյի գծերի տարածքներ մտնելու (դուրս գալու) կարգը uահմանվում է շարժակազմի ծառայության պետի կողմից կազմված հրահանգով, որը համաձայնեցվում է շահագրգիռ ծառայությունների պետերի և արհմիության համապատասխան վերադաս կազմակերպության հետ:
1.7. Կանոնները խախտող աշխատողները օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:
2. ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԹՈՒՆԵԼՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ՀՊԱԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՄ ԼԱՐՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
2.1. Էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ և հպակային ռելսում լարման առկայության դեպքում մետրոպոլիտենի թունելներ և վերգետնյա տեղամասեր մտնել թույլատրվում է մետրոպոլիտենի, մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի, ռազմականացված հրշեջ պահպանության բաժնի աշխատողներին` հետևյալ աշխատանքները կատարելու համար.
2.1.1. Գնացքների երթևեկության անվտանգությանը սպառնացող կամ մետրոպոլիտենի կանոնավոր աշխատանքի խախտում առաջացնող անսարքությունների վերացման ուղղությամբ` երթևեկության ցանկացած չափերի դեպքում (հավելված 1):
2.1.2. Տեխնոլոգիական պրոցեսներով նախատեսված` ժամում 30 և ավելի պակաս զույգ գնացքների երթևեկության չափերի և «Թունելը լարման տակ է» դրոշմով անցագրի և կարգագրի առկայության դեպքում (հավելված 2):
Թունելներ և վերգետնյա տեղամասեր մտնելու իրավունքի կարգագիր տալու իրավասություն ունեն մետրոպոլիտենի, ծառայությունների, ուղեմասերի, էլեկտրադեպոյի ղեկավարները, ինչպես նաև այդ ղեկավարների հրամաններով նշանակված անձինք: Կարգագիրը կազմվում է մեկ օրինակից և ուժի մեջ է տրման պահից 7 օրվա ընթացքում:
Օբյեկտների ցուցակը, որտեղ թույլատրվում է մուտք գործել տեխնոլոգիական պրոցեսներով նախատեսված աշխատանքներ կատարելու համար, սահմանված ձևին (հավելված 3) համապատասխան, կազմվում է ծառայությունների պետերի կողմից և հաստատվում մետրոպոլիտենի տնօրենի կողմից:
2.2. Էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ աշխատողների գտնվելը շինությունների մոտեցման սահմանափակ գաբարիտի թունելներում և սարքավորումների ու մոտակա ընթացային ռելսի միջև ընկած ոչ գաբարիտային տեղերում, արգելվում է:
Շինությունների մոտեցման սահմանափակ գաբարիտի թունելներով կայարանամեջերի (երկու կայարանների միջև ընկած տարածքներ) ցուցակը կազմվում է համապատասխան ձևով (հավելված 4), թունելային կառույցների (գծի և թունելային կառույցների) ծառայության պետի կողմից` հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները:
2.3. Սույն կանոնների հավելված 1-ով նախատեսված դեպքերում.
2.3.1. Մետրոպոլիտենի աշխատողների մուտքը թունելներ և վերգետնյա տեղամասեր կատարվում է անցագրերով, առանց կարգագրերի և անկախ երթևեկության չափերից:
2.3.2. Տրանսպորտի նախարարության վթարային և փրկարարական ծառայությունների և քաղաքային կազմակերպությունների (հրշեջ պահպանության, լեռնափրկարար ջոկատների, ոստիկանության, գազի, ջրմուղ-կոյուղու և այլն) աշխատողների մուտքը թունելներ, էլեկտրաենթակայաններ և փորվածքներ, ինչպես նաև վերգետնյա տեղամասեր, էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ կամ հպակային ռելսում լարման առկայության դեպքում, իրականացվում է կայարանի հերթապահի կողմից, առանց անցագրերի, գնացքի կարգավարի ցուցումով: Վերոհիշյալ աշխատողների մուտքը իրականացվում է մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակցի ուղեկցությամբ, որն էլ. գնացքների երթևեկության ժամանակ կամ հպակային ռելսում լարման առկայության դեպքում, թունելներ և վերգետնյա տեղամասեր մտնելու իրավունք տվող, դրոշմով մշտական անցագիր ունի և որը պետք է վերահսկի ուղեկցվող անձանց կողմից սույն կանոնների և աշխատանքի պաշտպանության հրահանգների պահանջների կատարումը:
2.4. Մետրոպոլիտենի աշխատողների անցումը թունելներով և վերգետնյա տեղամասերով, այնտեղ գտնվելը աշխատանքներ և այլ հանձնարարություններ կատարելու համար էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ, թույլատրվում է տեխնիկական շահագործման կանոններին համապատասխան, գնացքը հատուկ զգոնությամբ և անհրաժեշտության դեպքում անհապաղ կանգնելու պատրաստականությամբ վարելու մասին յուրաքանչյուր էլեկտրագնացքի մեքենավարին, բանավոր կամ գրավոր, պարտադիր նախազգուշացնելու դեպքում:
Աշխատողների միաժամանակյա մուտքը թունելներ և վերգետնյա տեղամասեր էլ. գնացքների երթևեկության ժամանակ կամ հպակային ռելսում լարման առկայության դեպքում, թույլատրվում է 2-5 հոգուց բաղկացած խմբերով, ընդ որում խմբերի միջև միջակայքը պետք է գնացքների միջև եղած միջակայքից փոքր չլինի:
Որպես բացառություն, թույլատրվում է միայնակ մտնել թունել և վերգետնյա տեղամաս. կայարանի հերթապահին` հպակային ռելսում լարման առկայության դեպքում, գնացքների երթևեկության ընդհատումից հետո կանգառի ազդանշան տեղադրելու համար, էլ. գնացքի մեքենավարին, մեքենավար-հրահանգչին` շարժակազմը գիշերային կանգառումից ընդունելու կամ թունելից և վերգետնյա տեղամասից դուրս բերելու համար:
Այնպիսի աշխատանքների կատարումը, ինչպիսին են սլաքների ձեռքով փոխադրումը, սլաքների փակոցով փակումը, որոնց դեպքում պահանջվում է կայարանի հերթապահներից մեկի, կենտրոնացման կետի օպերատորի, ԱԿԲ-ի (ավտոմատացում, կենտրոնացում, բլոկավորում) էլեկտրամեխանիկի, գծային վարպետի գիծ դուրս գալը, թույլատրվում է միայն այդ սլաքները պաշտպանակող լուսացույցների փակումից հետո:
2.5. Թունելներ և վերգետնյա տեղամասեր ուղևորվելիս, մետրոպոլիտենի և այլ կազմակերպությունների աշխատողները կայարանի հերթապահին պետք է ներկայացնեն սահմանված կարգով տրված անցագիր, իսկ սույն կանոնների 2.1.2. կետով նախատեսված դեպքերում` նաև կարգագիր (տես հավելված 2) և հայտնեն օբյեկտ մտնելու պատճառը, որի մասին կայարանի հերթապահը զեկուցում է գնացքի կարգավարին:
2.6. Կայարանի հերթապահը, գնացքի կարգավարական կապի միջոցով տեղեկացնելով գնացքի կարգավարին տեխնոլոգիական պրոցեսի համաձայն աշխատանքներ կատարելու նպատակով աշխատողների թունել և վերգետնյա տեղամաս նախատեսվող մուտքի մասին, իսկ արտակարգ դեպքերում (տես հավելված 1), ստանալով նրանից աշխատողների թունել կամ վերգետնյա տեղամաս մուտք գործելու ցուցում.
2.6.1. Միացնում է կայարանամեջի բանվորական և վթարային լուսավորությունը, անձամբ կամ գնացքի կարգավարի միջոցով հայտնում է հարակից կայարանի հերթապահին համապատասխան լուսավորության միացման անհրաժեշտության մասին:
2.6.2. Նշումներ է կատարում թունել և վերգետնյա տեղամաս մտնելու իրավունքի կարգագրում: Կարգագիրը պահում է իր մոտ:
2.6.3. Գրանցում է կատարում աշխատողների թունել մտնելու հաշվառման գրքում (հավելված 5):
2.6.4. Բացում է ճակատային դուռը` աշխատողներին թունել կամ վերգետնյա տեղամասեր ներս թողնելու համար կամ, գնացքի կարգավարի ցուցումով, կազմակերպում նրանց նստեցումը գնացք:
2.6.5. Արտակարգ դեպքերում (տես հավելված 1), թույլատրում է աշխատողներին թունել մտնել, իր մոտ պահելով անցագրերը` հետագայում դրանք գրանցելու և թունելից դուրս գալու ժամանակ աշխատողներին վերադարձնելու համար:
2.6.6. Ներս է թողնում մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի աշխատողներին ծառայողական վկայականներով` առանց դրանք իր մոտ պահելու:
2.6.7. Հայտնում է գնացքի կարգավարին աշխատողների թունել կամ վերգետնյա տեղամաս մտնելու մասին:
2.6.8. Գնացքի կարգավարի հրամանով նախազգուշացումներ է տալիս մեքենավարին` թունելում կամ վերգետնյա տեղամասում աշխատողների առկայության մասին:
2.7. Կայարանի ճակատային դռնից մինչև 60 մ հեռավորության վրա տեղաբաշխված օբյեկտներ թույլատրվում է անցնել ոտքով:
2.8. Կայարանի ճակատային դռնից 60 մ-ից ավելի հեռավորության վրա տեղաբաշխված օբյեկտներ աշխատողները պետք է տեղափոխվեն և դուրս բերվեն էլ. գնացքներով: Ընդ որում, գնացքից թունել աշխատողների իջեցումը և գնացք նստեցումը պետք է կատարվի գլխամասային վագոնի մեքենավարի խցիկի դռնից, հոսանքազատման տեղերում կամ հպակային ռելսի հակառակ կողմում, իսկ բանկետի, որմնախորշի, կամրջակի կամ այլ հարմար և անվտանգ տեղի առկայության դեպքում` առաջին վագոնի ուղևորատար սրահի երկրորդ կամ երրորդ ապաբլոկավորված դռնից:
Աշխատողների նստեցումից կամ իջեցումից հետո խմբի ավագը, համոզվելով, որ նրանք հեռացած են անվտանգ տեղ, մեքենավարին գնացքը շարժման մեջ դնելու ազդանշան է տալիս: Թունելում աշխատողների իջեցման նախատեսված տեղի մասին ծանուցումը գնացքի մեքենավարին հաղորդվում է գնացքի կարգավարի կամ կայարանի հերթապահի կողմից: Արտակարգ դեպքերում, երբ աշխատողները էլ. գնացքով մեկնում են անսարքություններ վերացնելու, խմբի ավագը մեքենավարին ցույց է տալիս իջեցման մոտակա տեղը:
2.9. Թունելներում գտնվող տեխնիկական սպասարկման կետերի աշխատողների մուտքը և ելքը իրականացվում է միայն գնացքով (գլխամասային վագոնում), առանց կարգագրերի` յուրաքանչյուր աշխատողի մոտ սահմանված ձևի անցագրի առկայության դեպքում:
3. ԹՈՒՆԵԼՆԵՐԻՑ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ՀՊԱԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՄ ԼԱՐՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
3.1. Թունելից հեռանալու անհրաժեշտության դեպքում աշխատողներից մեկը, խմբի ավագի ցուցումով, պետք է թունելային կապի մոտակա հեռախոսով տեղեկացնի գնացքի կարգավարին` իրենց կայարան տեղափոխելու խնդրանքի մասին: Գնացքի կարգավարը այդ հայտի հիման վրա, կայարանի հերթապահի կամ գնացքի ռադիոկապի միջոցով, ցուցում է տալիս էլ. գնացքի մեքենավարին` աշխատողներին թունելից կամ վերգետնյա տեղամասից դուրս բերելու, իսկ կայարանի հերթապահին` թունելում բանվորական լուսավորությունը միացնելու մասին, եթե այն անջատվել է մերձթունելային կառույցներում տեղաբաշխված օբյեկտներում կատարվող աշխատանքների ժամանակ:
3.2. Թունելից կամ վերգետնյա տեղամասից ամբողջ խմբի դուրս գալուց հետո, խմբի ավագը պարտավոր է իր հետևից փակել ճակատային դուռը (կողպեքով) և ուղեկցել ամբողջ խմբին կայարանի հերթապահի մոտ` ելքի գրանցման և կարգագրի ստացման համար, հայտնելով նրան, թե որ կայարանից են ներս մտել: Ժամկետանց կարգագրերը մնում են կայարանի հերթապահի մոտ: Այդ մասին խմբի ելքի գրանցումը կատարած կայարանի հերթապահը պարտավոր է հայտնել մուտքի կայարանի հերթապահին, որի մասին երկու կայարանների աշխատողների թունել մտնելու հաշվառման գրքերում պետք է համապատասխան նշումներ կատարվեն:
3.3. Մուտքի կայարանի հերթապահը հայտնում է գնացքի կարգավարին թունելից կամ վերգետնյա տեղամասից աշխատողների դուրս գալու մասին:
3.4. Հերթապահությունը հանձնելիս, կայարանի հերթապահը պարտավոր է հաղորդել տեղեկություններ հերթափոխի ընթացքում թունելում կամ վերգետնյա տեղամասում աշխատողների առկայության մասին` թունել մտնելու հաշվառման գրքի գրանցումների հիման վրա:
3.5. Թունել և վերգետնյա տեղամաս մտնելու իրավունքի ժամկետանց կարգագրերը պահվում են կայարանի հերթապահի մոտ, կարգագրի գործողության ավարտի օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո ոչնչացվում են կայարանի պետի կողմից:
3.6. Գիշերային կանգառման նպատակով շարժակազմերի տեղաբաշխման ժամանակ կայարանի հերթապահը պարտավոր է միացնել բանվորական և վթարային լուսավորությունը տեղաբաշխման ողջ տեղամասում և դեպի կայարան լոկոմոտիվային բրիգադի վերադարձի ճանապարհին:
4. ԹՈՒՆԵԼՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ` ՀՊԱԿԱՅԻՆ ՌԵԼՍՈՒՄ ԼԱՐՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
4.1. Կայարանից դուրս գալու ելքը փակելուց հետո, այդ կայարանում հերթապահող, մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի աշխատողը ստուգում է կայարանում գտնվող բոլոր անձանց անցագրերն ու ծառայողական վկայականները: Այն անձինք, ովքեր չունեն վերոհիշյալ փաստաթղթերը, հեռացվում են կայարանից:
4.2. Հպակային ռելսից լարումը հանելուց հետո թունել և վերգետնյա տեղամաս մտնելու իրավունք ունեն միայն «Թունել» դրոշմով անցագրեր ունեցող աշխատողները` աշխատողների թունել մտնելու հաշվառման գրքում գրանցվելուց հետո:
5. ԹՈՒՆԵԼՆԵՐԻՑ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ
5.1. Թունելներում և վերգետնյա տեղամասերում գիշերային ժամերին աշխատանքներ կատարող աշխատողները պետք է դուրս գան կայարան, մինչև հպակային ռելսին լարում տալու մասին երկրորդ նախազգուշական ազդանշան տալը: Թունելից աշխատողների ժամանակին դուրս գալու պատասխանատուներ են հանդիսանում աշխատանքի ղեկավարները:
5.2. Եթե աշխատողները չեն հասցրել դուրս գալ կայարան մինչև երկրորդ նախազգուշական ազդանշանը, ապա նրանցից ի պաշտոնե ավագը պետք է այդ մասին հայտնի գնացքի կարգավարին:
Գնացքի կարգավարը կայարանամեջը (որտեղ գտնվում են աշխատողները) սահմանափակող հարակից կայարանների հերթապահներին ցուցում է տալիս բանվորական և վթարային լուսավորությունը միացված թողնելու մասին` մինչև աշխատողների կայարան դուրս գալը:
5.3. Թունելից և վերգետնյա տեղամասից դուրս գալուց հետո, խմբի ղեկավարը կամ այլ կազմակերպության աշխատանքի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող մետրոպոլիտենի աշխատողը, պետք է ներկայանա կայարանի հերթապահի մոտ, աշխատողների թունել մտնելու հաշվառման գրքում թունելից դուրս եկած աշխատողների ազգանունները գրանցելու համար:
5.4. Եթե խումբը կամ առանձին աշխատողը դուրս է եկել ուրիշ կայարանում, ապա պետք է զեկուցի այդ մասին տվյալ կայարանի հերթապահին և տեղյակ պահի այն կայարանի հերթապահին, որտեղից իրականացվել է մուտքը թունել կամ վերգետնյա տեղամաս: Այս դեպքում, կայարանամեջից ուրիշ կայարան կամ թեքահարթակով աշխատողների դուրս գալու մասին տեղեկություն ստանալիս, այդ կայարանների հերթապահները գրանցում են անում ելքի մասին, աշխատողների թունել մտնելու հաշվառման գրքում, նշելով դուրս եկողների ազգանունները:
5.5. Երկրորդ նախազգուշական ազդանշանը տալուց հետո, կայարանի հերթապահը, աշխատողների թունել մտնելու հաշվառման գրքում ստուգելով թունելից և վերգետնյա տեղամասից ելքի գրանցումը, հայտնում է ստուգման արդյունքը գնացքի կարգավարին:
5.6. Թունելից կամ վերգետնյա տեղամասից բոլոր մարդկանց դուրս գալը հաստատող փաստերի բացակայության դեպքում, կայարանի հերթապահը, գնացքի կարգավարի ցուցումով, աշխատանքի և տնտեսական ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ, միջոցներ է ձեռնարկում դուրս չեկած աշխատողներին որոնելու համար` անհրաժեշտության դեպքում ներգրավելով մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի և մյուս ծառայությունների աշխատողներին: Այս դեպքում թունել և վերգետնյա տեղամաս մտնելը ձևակերպվում է սույն կանոնների 2-րդ բաժնում սահմանված կարգով:
Գնացքի կարգավարը, տեղեկություն ստանալով թունելից կամ վերգետնյա տեղամասից աշխատողի դուրս չգալու մասին, անհապաղ տեղյակ է պահում այն ստորաբաժանման պատասխանատու հերթապահին, որտեղ աշխատում է տվյալ աշխատողը, ցուցում է տալիս կայարանի հերթապահներին բանվորական և վթարային լուսավորությունը միացված թողնելու և, մինչև դուրս չեկած աշխատողների որոնման ավարտը, երկու գծերով ընթացող գնացքներին գրավոր նախազգուշացումներ տալու մասին:
6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՆԵԼՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՄՏՆԵԼԻՍ
6.1. Մետրոպոլիտենի աշխատողների թունելներ և վերգետնյա տեղամասեր մտնելը և այնտեղ գտնվելը թույլատրվում է միայն ազդանշանային բաճկոններով և ազդանշանային լապտերների կամ դրոշակների առկայության դեպքում:
6.2. ՀՀ տրանսպորտի նախարարության, մետրոպոլիտենի, ծառայությունների և ուղեմասերի ղեկավարների համար յուրաքանչյուր կայարանում պետք է լինի չորս ազդանշանային բաճկոն և չորս ազդանշանային լապտեր (վերգետնյա կայարաններում` լրացուցիչ 4-ական ազդանշանային կարմիր և դեղին դրոշակներ):
6.3. Աշխատանքներ կատարելու համար թունելներով, ինչպես նաև վերգետնյա տեղամասերով (վատ տեսանելիության դեպքում) աշխատողների անցնելու ժամանակ, հարակից կայարանների հերթապահները պետք է միացնեն թունելների բանվորական և վթարային լուսավորությունը, որը վկայում է թունելում մարդկանց գտնվելու մասին:
6.4. Աշխատողների թունելներ կամ վերգետնյա տեղամասեր մտնելու և այնտեղ աշխատանքներ կատարելու ընթացքում միացված լուսավորության անջատումը իրականացվում է կայարանի հերթապահների կողմից, գնացքի կարգավարի ցուցումով` աշխատանքների ավարտի և բոլոր աշխատողների կայարան դուրս գալու մասին տեղեկության հիման վրա:
6.5. Անվտանգության տեխնիկայի պահանջները, ըստ տեխնոլոգիական պրոցեսի թունելներում և վերգետնյա տեղամասերում կոնկրետ աշխատանքներ կատարելիս կամ սույն կանոնների թիվ 1 հավելվածով նախատեսված դեպքերում, պետք է շարադրված լինեն մետրոպոլիտենի համակարգի ձեռնարկություններում գործող տեղական հրահանգներում:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Ց ՈՒ Ց Ա Կ
դեպքերի, որոնց ժամանակ աշխատողներին թույլատրվում է թունելներ ԵՎ վերգետնյա տեղամասեր մտնել էլեկտրագնացքների երթԵՎեկության ժամանակ կամ հպակային ռելսում լարման առկայության դեպքում, անկախ երթԵՎեկության չափերից
1. Կողմնակի անձանց գտնվելը թունելում:
2. Գնացքների երթևեկության անվտանգությանը սպառնացող կողմնակի առարկաների առկայություն գծի վրա:
3. Թունելում կրակի բռնկում, ծխոտվածություն և ջրով հեղեղում:
4. Գծերի, շարժակազմի, կառույցների, ԱԿԲ-ի, կապի, էլեկտրամատակարարման, սանտեխնիկայի և այլ սարքավորումների, տեխնիկական միջոցների անսարքություն, որոնք սպառնում են գնացքների անվտանգ և անխափան երթևեկությանը:
5. Ցուցակով չնախատեսված դեպքերում` գնացքի կարգավարի ցուցումով:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Թերթ 1
Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր N
Մետրոպոլիտենի թունելներ ԵՎ վերգետնյա տեղամասեր մտնելու իրավունքի` ժամում 30 ԵՎ ավելի պակաս զույգ գնացքների երթԵՎեկության չափերի դեպքում
ՈՒժի մեջ է «Լարման տակ է» դրոշմով անցագրի առկայության դեպքում, երկուսից մինչԵՎ հինգ հոգու համար
Գործողության ժամկետը մինչև 7 օր Ծառայություն _____________ (ուղեմաս) (կարգագիր տալու ամսաթիվը) ______ -ից մինչև _______ (աշխատանքի կատարման ժամկետը) |
Թույլատրվում է կայարանամեջ մտնել _______________________ |
(տեղամասի անվ., ուղեհատվածի N-ը) |
_________________________________________ համար |
(աշխատանքի տեղը, աշխատանքի (զննումների) անվանումը և այլն) |
NN |
Ազգանուն, |
Պաշտոնը |
Հրահանգավորումը |
Հրահանգավորման |
Հրահանգավորումը |
1.
2.
3.
4.
5.
Հատուկ պայմաններ_______________________________________________ |
(դիտորդի առանձնացում, աշխատատեղի պաշտպանակում ազդանշաններով |
կամ արագության փոքրացում, գնացքների մեքենավարների |
բանավոր կամ գրավոր նախազգուշացում և այլն) |
Աշխատանքի անվտանգության համար պատասխանատու անձինք ___________________ |
(Ա.Ա.Հ., |
__________________ պաշտոնը) |
Խմբի ավագը ____________________ (Ա.Ա.Հ., պաշտոնը) |
Կարգագիրը տվեց _________________ |
Թերթ 2
Կայարանի հերթապահի նշումները
Թունել, վերգետնյա տեղամաս մտնելը (անհրաժեշտը ընդգծել) |
Թունելից, վերգետնյա տեղամասից դուրս գալը (անհրաժեշտը ընդգծել) | |||||||
N |
Ամսաթիվը |
Ժամանակը |
Քանակը, մարդ |
Ստորագր. |
Ամսաթիվը |
Ժամանակը |
Քանակը, մարդ |
Ստորագր. |
1.
2.
3.
4.
5.
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
Ց ՈՒ Ց Ա Կ
օբյեկտների, որտեղ էլ. գնացքների երթԵՎեկության ժամանակ ԵՎ հպակային ռելսում լարման առկայության դեպքում, թույլատրվում է մտնել սարքավորումների ԵՎ սարքերի զննման, վերանորոգման ԵՎ պահպանման աշխատանքներ կատարելու համար, բացի սահմանափակ գաբարիտի տեղամասերից (նմուշ)
1. Շարժակազմի ծառայության գծով (առանց կարգագրի).
1.1. Տեխնիկական զննման գործող գծային կետեր _____________________ կայարաններում (անցումը միայն գնացքով):
1.2. Շարժակազմ` գլխավոր և կայարանային գծերում գիշերային կանգառման նպատակով տեղաբաշխում կատարելիս, համաձայն գնացքների երթևեկության գրաֆիկի:
2. Էլեկտրամատակարարման ծառայության գծով (կարգագրի առկայության դեպքում).
2.1. Լարումը իջեցնող ենթակայարաններ N ___________:
2.2. Տեխնիկական զննման գծային կետեր (թույլատրվում է միայն կաբելային ցանցի էլեկտրամեխանիկներին, լուսավորության ցանցի էլեկտրամեխանիկներին և էլեկտրամատակարարման ուղեմասի ղեկավարներին) ________________ կայարաններում (կարգագրի առկայության դեպքում անցումը միայն գնացքով):
3. Էլեկտրամատակարարման, գծի, կապի և ազդանշանների ծառայությունների գծով (կարգագրի առկայության դեպքում).
3.1. Վերգետնյա տեղամասերի կայարանամեջեր ________________________
3.2. Սլաքային փոխադրիչներ` գծային վարպետների և գծերի տեսուչների կողմից զննումներ կատարելու դեպքում (առանց կարգագրի):
4. Կապի և ազդանշանման ծառայության գծով.
4.1. Էլեկտրամեխանիկների սենյակները __________________________ կայարաններում (առանց կարգագրի):
4.2. ԱԿԲ-ի սարքավորումներ` եռամսյակը մեկ անգամ, ավագ էլ. մեխանիկի գլխավորությամբ (կարգագրի առկայությամբ):
5. Էլեկտրամեխանիկական ծառայության գծով (կարգագրի առկայությամբ).
Սանիտարա-տնտեսական սարքավորումներ_____________________________ կայարաններում և այլն:
Երթևեկության ծառայության պետ` Շարժակազմի ծառայության պետ` Կապի և ազդանշանման ծառ. պետ` Էլեկտրամատակարարման ծառ. պետ` Գծի և թունելային կառույցների ծառ. պետ` |
ստորագր. ստորագր. ստորագր. ստորագր. ստորագր. |
ՀԱՎԵԼՎԱԾ 4
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
Ց ՈՒ Ց Ա Կ
մետրոպոլիտենում I ԵՎ II գծերով կառույցների ԵՎ սարքավորումների մոտեցման սահմանափակ գաբարիտի թունելներով կայարանամեջերի (նմուշ)
Գծի և թունելային կառույցների ծառայության պետ` |
ստորագրություն |
ՀԱՎԵԼՎԱԾ 5
ՁԵՎ ԴՈՒ-5 ՄԵՏՐՈ
|
Թունելում աշխատելու կարգագիր |
Մուտք |
Ելք | ||||||
Ամսաթիվ, ամիս, տարի |
Թունել մտնող աշխատողի Ա.Ա.Հ.-ն |
Անցագրի N-ը |
Մտնելու նպատակը և ուր է գնում |
Կարգագրի N-ը |
Ում կողմից է տրվել (ազգանունը, պաշտոնը) |
Կայարանի հերթապահ կետի N-ը |
Ժամերը, րոպեները |
Հերթապահ կետի N-ը |
Ժամերը, րոպեները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |