ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 17-րդ կետի 17.6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«17.6. հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի` |
|
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան |
բազային տուրքի 5 000-ապատիկի չափով |
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) համար` տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
