«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
11 մայիսի 2004 թ. |
N 431-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ 42-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի» 43-րդ կետի պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել, որ կանխիկ դրամով վճարում կատարելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի» 42-րդ կետով նախատեսված պետական մարմինները, նույն կարգի 35-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններ են ներկայացնում կանխիկ գումարի ստացման հայտ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 856-Ն հրամանով սահմանված օրինակելի ձևին համապատասխան կազմված` պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագիր:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |