ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 սեպտեմբերի 2006 թվականի N 1077-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ֆարմ-Ավան» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատուն՝ առանց ստերիլ դեղերի պատրաստման) լիցենզիա տրամադրելու և ՀՀ առողջապահության նախարարի 09.08.2006 թվականի N 895-Ա հրամանը չեղյալ համարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43 հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, հաշվի առնելով, որ լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության մեջ նշված մերժման հիմքերը կրում են տեխնիկական բնույթ և բավարար չեն «Ֆարմ-Ավան» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի հայտը մերժելու համար.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Ֆարմ-Ավան» ՍՊԸ դեղատնային գործունեություն /դեղատուն` առանց ստերիլ դեղերի պատրաստման/ հայտը բավարարել վերապահումով:
2. Չեղյալ համարել ՀՀ առողջապահության նախարարի 09.08.2006 թվականի N 895-Ա հրամանը:
3. Լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
3.1. Սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:
3.2. Սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերության լիցենզիան տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 25.09.2006 թ. N 1077-Ա հրաման)
Հ/Հ |
Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն) |
Ֆիզ. անձ` |
Լիցենզիայի |
Լիցենզիան |
Գրանցման |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողու- |
1 |
«Ֆարմ Ավան» ՍՊԸ |
ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղ, Խուդիակովի Բ1 |
Կ-XX-000916 |
25.09.06 |
349 |
Դեղատնային գործունեություն (դեղատուն` առանց ստերիլ դեղերի պատրաստման) |
ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղ, Խուդիակովի Բ1 |
անժամկետ |
