ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
26.11.1998 թ. |
N 204-Պ |
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման մասին» թիվ 727 որոշման`
Հրամայում եմ
1. Հաստատել «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու և ձևակերպելու կարգի մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
2. Հանձնարարել սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու և ձևակերպելու կարգի մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Եգանյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու եվ ձեվակերպելու կարգի» հրահանգում լրացումներ կատարելու մասին
1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության թիվ 727 որոշման և սահմանում է համայնքի կողմից առավել անապահով որոշված ընտանիքների նպաստի տրման գործերը վարելու և ձևակերպելու կարգը:
2. 1.5 կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ինչպես նաև այն ընտանիքները, որոնք հատկացված քվոտայի սահմաններում համայնքների կողմից որոշվել են առավել անապահով ընտանիք:»:
3. Նույն կետում ավելացնել նոր պարբերություն` հետևյալ խմբագրությամբ.
Կենտրոնը համայնքներից ստանում է առավել անապահով ընտանիքների ցուցակները արձանագրությամբ (հավելված 1լ):
Նույն կետի օրինակում «ընտանիքները» բառից հետո ավելացնել «ինչպես նաև այն ընտանիքները, որոնք համայնքին հատկացված քվոտայի սահմաններում ընդգրկվել են համայնքի կողմից հանձնված առավել անապահով ընտանիքների ցուցակում» նախադասությամբ:
5. 3.3.1 կետից հետո ավելացնել 3.4 և 3.4.1 կետերը` հետևյալ բովանդակությամբ.
3.4. Առավել անապահով ընտանիքների համար.
3.4.1 Համայնքներից ընթացիկ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում ստացված առավել անապահով ընտանիքների նպաստը նշանակվում է հունվարից, իսկ ապրիլ և հաջորդ ամիսների ընթացքում ստացված ցուցակներում ընդգրկվածների նպաստը նշանակվում է ցուցակն ստանալու հաջորդ ամսից:
Օրինակ` եթե համայնքն առավել անապահով ընտանիքների ցուցակը կենտրոն է ներկայացրել տվյալ տարվա մարտ ամսին, այդ ընտանիքների նպաստը կնշանակվի նույն տարվա հունվար ամսից, եթե ներկայացրել է մայիսին, ապա` հունիսից:
6. 4.3. կետից հետո ավելացնել 4.4 կետը հետևյալ բովանդակությամբ.
4.4. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստը նշանակվում է 6 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան տվյալ օրացուցային տարվա վերջը:
7. 5.5.2 կետից հետո ավելացնել 5.6 կետը` հետևյալ բովանդակությամբ.
5.6. Համայնքի կողմից ներկայացված ցուցակում ընդգրկված առավել անապահով ընտանիքի նպաստի գործի վարումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված կարգով: Նպաստառու ընտանիքների համար կազմվում է նպաստի նշանակման կարգադրություն, որի բովանդակությունը բերված է հավելված թիվ 2լ-ում:
Հավելված թիվ 1 լ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ կառավարության 199 թ. __________ ___ -ի N___ որոշմամբ
Հաստատված 5 % քվոտայի սահմաններում _______ համայնքի համար սահմանված առավել անապահով ընտանիքների թիվը կազմում է ________: __________________ համայնքի հանձնաժողովը _____________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին է հանձնում առավել անապահով ընտանիքների ցուցակն ընդամենը _____________ ընտանիք և __________ ընտանիքների անդամներ, ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկելու համար:
Արձանագրությունը կազմվել է 2 օրինակից:
Հանձնեց |
____________________ |
___________ ստորագրություն |
Կ.Տ. |
Ընդունեց |
____________________ |
___________ ստորագրություն |
Կ.Տ. |
___ _______ 199 թ.
Ց ՈՒ Ց Ա Կ
առավել անապահով ընտանիքների
N |
ՍԱԻ-ի N |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ընտանիքի անդամների թիվը |
Հասցե |
|
|
|
|
|
Հավելված թիվ 2 լ |
_________________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
Քաղ. ____________________________ընտանիքին
ազգանուն, անուն, հայրանուն
սոց. անձնագրի N ______________, անդամները թիվը ________
Համաձայն ՀՀ կառավարության 199 թ. ______________ ___ -ի N ________
որոշման, սահմանվել է բազային նպաստը ________ դրամի չափով,
հավելումը ___ դրամի չափով: Նշանակել որպես առավել անապահով ընտանիքի ընտանեկան նպաստ
ամսական ընդամենը`______ դրամ չափով:
Վճարել` սկսած _____ __________ 199 թ-ից մինչև _____ ________ 199 թ.:
Հաշվարկը կատարեց _______________ տեսուչ
ստորագրություն |
___________ ____ _______ 199 թ.
Կենտրոնի տնօրեն __________
ստորագրություն
Կ.Տ.
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
30 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 16980218