ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան |
N 16-Հ | 28 հունվարի 2000 թ. |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՆՈՂ ԵՎ ՄԹԵՐԱՏՈՒ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1998 թ. մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետի
Հրամայում եմ`
Սահմանել ՀՀ պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող և մթերատու անասունների նվազագույն սկզբնական գները, համաձայնեցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ, ըստ կից հավելվածի:
Առդիր 1 էջ:
Նախարար` | Պ. Ղալթախչյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար ____ Լ. Բարխուդարյան 24.01.1999 թ. |
Համաձայնեցված է ՀՀ գյուղատնտեսության նախարար ____ Գ. Շահբազյան 11.01.2000 թ. |
Հաստատված է ՀՀ սեփականաշնորհման նախարար ____ Պ. Ղալթախչյան 25.01.2000 թ. |
Ց Ա Ն Կ
Հայաստանի հանրապետության պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող եվ մթերատու անասունների նվազագույն սկզբնական գների
(2000 թ. համար)
| |||
Հ/Հ | Բանող և մթերատու անասուններ |
Նվազագույն սկզբնական գներ (ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) |
Ծանոթություն |
| |||
1 |
Կովեր |
240 |
|
2 |
Արտադրող ցուլեր |
400 |
|
3 |
Բանող եզներ |
300 |
|
4 |
Մաքիներ |
50 |
|
5 |
Արտադրող խոյեր |
60 |
|
6 |
Խոզամայրեր |
200 |
|
7 |
Արտադրող վարազներ |
220 |
|
8 |
Ձիեր |
250 |
|
9 |
Ավանակներ |
75 |
|
10 |
Այծեր |
50 |
Ծանոթություն
* Սույն ցանկը սահմանված է ի կատարումն ՀՀ կառավարության 27.03.98 թ. թիվ 209 որոշման
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
03 փետրվարի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11400005