Գլխավոր տեղեկություն
Номер
N 1901-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.11.2023
Дата вступления в силу
04.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2023 թվականի N 1901-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման՝

ա. վերնագրում և 1-ին պարբերությունում «աստիճանաշնորհման կանոնակարգը» բառերը փոխարինել «աստիճանների շնորհման կարգը և չափանիշները» բառերով,

բ. նախաբանը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է» բառերից առաջ լրացնել «Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով՝» բառերով.

2) որոշման հավելվածի՝

ա. վերնագրում «աստիճանաշնորհման կանոնակարգ» բառերը փոխարինել «աստիճանների շնորհման կարգ» բառերով,

բ. ամբողջ տեքստում «ԲՈԿ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ԲԿԳԿ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով,

գ. 1-ին կետում «կանոնակարգով սահմանվում» բառերը փոխարինել «կարգով կարգավորվում» բառերով, իսկ «աստիճանաշնորհման կարգը» բառերը՝ «աստիճանների շնորհման հետ առնչվող հարաբերությունները» բառերով,

դ. 2-րդ և 9-րդ կետերի 2-րդ պարբերություններումուղղ., IV բաժնի վերնագրում և 20-րդ կետում «աստիճանաշնորհման» բառը փոխարինել «աստիճանների շնորհման» բառերով,

ե. 4-5-րդ, 36-րդ և 41-43-րդ կետերում «վկայագիր» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «դիպլոմ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով,

զ. II բաժնի վերնագրում «ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ» բառերով,

է. 10-րդ կետի 2-4-րդ պարբերություններումուղղ. «է առնվազն» բառերը փոխարինել «նվազագույն քանակական չափանիշներն են՝» բառերով,

ը. 12-րդ և 17-րդ կետերում, 22-րդ կետի 4-րդ պարբերությունումուղղ., 29-րդ կետում, 31-33-րդ և 35-41-րդ կետերում «կանոնակարգի» բառը փոխարինել «կարգի» բառով.

3) NN 1 և 2 ձևերում՝

ա. «ՎԿԱՅԱԳԻՐ» բառը փոխարինել «ԴԻՊԼՈՄ» բառով,

բ. «որակավորման» բառը փոխարինել «կրթության և գիտության» բառերով,

գ. «ԲՈԿ» բառը փոխարինել «ԲԿԳԿ» բառով,

դ. «Высшего аттестационного комитета» բառերը փոխարինել «Комитета по высшему образованию и науке» բառերով,

ե. «Supreme Certifying» բառերը փոխարինել «Higher Education and Science» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» N 615 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ամբողջ տեքստում «ԲՈԿ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ԲԿԳԿ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) 4-րդ կետում «ՀՀ բարձրագույն որակավորման» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության» բառերով.

3) 4-րդ, 12-րդ և 15-րդ կետերից հանել «(վկայագիր)» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը.

4) Ցանկ 1-ի «բ» կետում «վկայագրի» բառը փոխարինել «դիպլոմի (վկայագրի)» բառերով, իսկ «գ» կետում և Ցանկ 2-ի վերնագրում «վկայագրի» բառը՝ «դիպլոմի» բառով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Գիտական կոչումների դիպլոմների նմուշները հաստատելու մասին» N 708 որոշման NN 1 և 2 ձևերում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «որակավորման» բառը փոխարինել «կրթության և գիտության» բառերով.

2) «Высшим аттестационным комитетом» բառերը փոխարինել «Комитетом по высшему образованию и науке» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) 50-րդ կետում «բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ կետի 2-րդ ենթակետում և 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

02.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան