ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 156 |
քաղ. Մոսկվա |
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԷԿՏՐՈԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 288 որոշմամբ սահմանված` հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի պատրաստած զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ վառարաններում օգտագործվող՝ գրաֆիտացված կլոր հատվածքի 520 մմ-ից ավելի, բայց 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով, կամ 2700 սմ2 -ից ավելի, սակայն 3300 սմ2-ից ոչ ավելի մակերեսով այլ լայնական հատվածքով՝ Հնդկաստանի ծագում ունեցող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8545 11 002 0 ծածկագրով դասակարգվող էլեկտրոդների նկատմամբ կիրառել հակագնագցման միջոց՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ ժամկետով գործողության մեջ դնելով հավելվածի համաձայն սահմանված չափերով հակագնագցման տուրք:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝
ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը.
ապահովել 2018 թվականի հունվարի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը ներառյալ՝ Հնդկաստանի ծագում ունեցող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների նկատմամբ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 183 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք վճարվել (գանձվել) են:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
հակագնագցման տուրքի
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի դրույքաչափը (տոկոս մաքսային արժեքից) |
8545 11 002 0 |
Graphite India Limited կորպորոտիվ (իրավաբանական) հասցեն՝ 31 Chowringhee Road, Kolkata-700 016, India |
32,83 |
Դուրգապուրի գործարան՝ Р.О. Sagarbhanga Colony Dist. Burdwan, West Bengal Durgapur-713211, India |
||
Նաշիկի գործարան՝ 88 MIDC Industrial Area, Satpur, Nashik-422 007, India |
||
Բանգալորի գործարան՝ Visveswaraya Industrial Area, White field Road, Bangalore- 560 048, India |
||
HEG Limited կորպորատիվ (իրավաբանական) հասցեն՝ Bhilwara Towers, A-12 Sector-1, Noida- 201301, Uttar Pradesh, India |
16,04 | |
արտադրական հասցեն՝ Mandideep (Near Bhopal), Disst. Raisen-462 046, Madhya Pradesh, India |
||
այլ |
32,83 |
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական: