ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու կարգերը, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաև կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, պաշտոնների դասակարգման և համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, իրավական վիճակի, պաշտոնից ազատման և ծառայության դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
3. Դիվանագիտական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, եթե սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չեն:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «քարտուղարը» բառից հետո լրացնել «և նրա տեղակալը» բառերով.
2) 1-ին մասի «քարտուղարը դիվանագիտական ծառայող է, որն» բառերը փոխարինել «քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն» բառերով, իսկ «ներկայացուցչությունների» բառը՝ «ծառայության մարմինների» բառերով.
3) 2-րդ մասի «օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում և արտաքին գործերի նախարարությունում» բառերը փոխարինել «արտաքին գործերի նախարարության համակարգում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը քաղաքացիական ծառայող է:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո գրանցվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում՝ դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգին համապատասխան:»:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի 2-5-րդ կետերը «նախարարության» բառից հետո լրացնել «հիմնական մասնագիտական» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ այդ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք քաղաքացիական ծառայողներ են:»:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Դիվանագիտական աստիճաններն են`
1) ավագ խորհրդականի աստիճանը.
2) խորհրդականի աստիճանը.
3) առաջին քարտուղարի աստիճանը.
4) երկրորդ քարտուղարի աստիճանը.
5) երրորդ քարտուղարի աստիճանը.
6) կցորդի աստիճանը:»:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով» բառերով.
2) 2-րդ մասի 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) խորհրդական` առնվազն չորս տարի.
2) առաջին, երկրորդ և երրորդ քարտուղարներ` առնվազն երեք տարի.
3) կցորդ՝ առնվազն երկու տարի:».
3) 5-րդ մասի «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:
Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ռոտացիայի կարգը և դրա համար հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»:
Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձինք:»:
Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(այսուհետ` դիվանագիտական անձնագիր)» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:»:
Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 50. | Դիվանագիտական անձնագրի տրամադրման, մերժման և անվավեր ճանաչելու կարգը |
1. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները:
2. Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե՝
1) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
2) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
3) դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին դիվանագիտական անձնագրի տրամադրման դեպքի:
3. Պաշտոնավարության ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, վերադարձած դիվանագետների ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերն ի պահ են հանձնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան` չհանձնված, ինչպես նաև կորած, կեղծված կամ օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր:
5. Դիվանագիտական անձնագիրը տրամադրելու, հաշվառելու, տրամադրումը մերժելու, հետ վերցնելու և անվավեր ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»:
Հոդված 13. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Դիվանագիտական դպրոցում ուսանելու ժամանակահատվածը դիվանագիտական դպրոցի շրջանավարտի՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի ըստ կարգի նշանակվելու դեպքում ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մինչ այդ ստացված դիվանագիտական աստիճանները պահպանվում են: Այն դիվանագետներին, որոնք օրենքի գործող կարգավորումներով սահմանված կարգով արդեն իսկ ծառայել են հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու համար անհրաժեշտ ժամկետով, սակայն այն դեռ չի շնորհվել, շնորհվում է հերթական դիվանագիտական աստիճան.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ մինչև մեկ տարվա ընթացքում նրանց նշանակումը նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կամ ենթակա մարմնի համապատասխան դիվանագիտական ծառայության պաշտոններում.
3) առաջին դասի խորհրդականին շնորհվում է ավագ խորհրդականի դասային աստիճան, իսկ երկրորդ դասի խորհրդականին՝ խորհրդականի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
4) առաջին և երկրորդ դասերի առաջին քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է առաջին քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
5) առաջին և երկրորդ դասերի երկրորդ քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է երկրորդ քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.
6) արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման համար կարող են դիմել միայն այն դիվանագետները, որոնց դեպքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դա չի իրականացվել:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: