ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը.
2) 2-րդ մասը «աշխատողները» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերով, իսկ նույն մասից հանել «հաշմանդամ չի ճանաչվում, բայց» բառերը.
3) 2-րդ մասի «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը՝ «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 2-րդ մասում և 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ մասից հանել «կամ հաշմանդամության խումբ սահմանելու» բառերը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական: