ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մինսկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 21 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ, 45-րդ, 56-րդ և 57-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7.1.32 կետի երկրորդ պարբերությունում «մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին և 2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 21 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 35 կետում «մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ» բառերով.
բ) 2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների՝ նշված որոշմամբ հաստատված ցանկում՝
«Ախտահանիչ միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ» ապրանքի անվանմամբ դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2905 12 000 0» ծածկագիրը հանել.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3002-ից» ծածկագրով դիրքում ապրանքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պատվաստանյութեր՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի դեմ».
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3005-ից», «3808 94-ից» և «3822 00 000 0-ից» ծածկագրերով դիրքերը հանել.
«Բժշկական նշանակության ձեռնոցների և անհատական պաշտպանության միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ» ապրանքի անվանմամբ դիրքում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3909 50 900 0-ից» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3909 50 900 9-ից» ծածկագրով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «5516 23 100 0-ից», «5603 11 900 0-ից», «5603 12 900 0-ից» և «5903-ից» ծածկագրերը հանել.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3926-ից» և «4202 99 000 0-ից» ծածկագրերով դիրքերը հանել.
«Հագուստի առարկաներ և հագուստի պարագաներ՝ պաշտպանիչ. ձեռնոցներ» ապրանքի անվանմամբ դիրքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6203-ից», «6204-ից», «6207-ից», «6208-ից», «6210-ից» և «6211-ից» ծածկագրերը հանել.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6307 90-ից» ծածկագրով ապրանքի անվանումից «և դիմակներ» բառերը հանել.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6505 00 900 0-ից», «6506 10 100 0-ից» և «8418 40 200 8-ից» ծածկագրերով դիրքերը հանել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: