ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1150-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Սյունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում ազատված և Սյունիքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կապան համայնք, Սյունիք գյուղի 1-ին փողոց N 15 հասցեում գտնվող՝ 12486540,0 դրամ հաշվեկշռային արժեքով (շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 39485641,2 դրամ), 778,4 քառ. մետր մակերեսով հիվանդանոցի շենքը և 165,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինություններն ու դրանց սպասարկման համար առանձնացված 0.47726 հեկտար հողամասը (այսուհետ` անշարժ գույք) (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N12052022-09-0041) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |