ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2023 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» թիվ 18 որոշմամբ նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման առաջին փուլի միջոցառումները կատարված համարելու մասին տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի __ի թիվ_ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» թիվ 18 որոշման մեջ՝
ա) նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրում՝
11-րդ կետի չորրորդ, յոթերորդ և ութերորդ պարբերությունները հանել.
12-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «2022 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2024 թվականի հունվարի 1-ից» բառերով.
երրորդ-հինգերորդ պարբերությունները հանել.
տասներորդ պարբերությունը լրացնել «, որը պարունակում է նաև միասնական կանոնները» բառերով.
13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ապահովել Միության մաքսային տարածքում մեկ կամ մի քանի առևտրային բորսաների գործունեությունը, որտեղ Միության գազի ընդհանուր շուկայի շրջանակներում կարող են իրականացվել գազի բորսային սակարկություններ:».
II բաժնի 2-րդ ենթաբաժնի «Գազի բորսային սակարկությունների իրականացման կարգի մշակում և ընդունում» ենթաբաժինն ուժը կորցրած ճանաչել.
29-րդ և 30-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 341 և 351 կետերով՝
«341. Հայեցակարգի 5-րդ բաժնին համապատասխան՝ անդամ պետությունը սահմանում է անդամ պետությունների ապրանքային բորսաներում գազի բորսային սակարկությունների իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաև անդամ պետության այն ապրանքային բորսաների թիվը, որտեղ կարող են իրականացվել գազի բորսային սակարկությունները։».
«351. Բորսային սակարկությունների օպերատորները մշակում և հաստատում են գազի բորսային սակարկությունների անցկացման կանոնները:».
բ) նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանում՝
I բաժնում՝
1-ին կետի երկրորդ սյունակում «2022 թվական» բառերը փոխարինել «2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)» բառերով.
2-րդ կետը հանել.
3-րդ կետի երկրորդ սյունակում «2020 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
5-րդ կետը հանել.
6-րդ կետի երկրորդ սյունակում «2021 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
7-րդ կետի երկրորդ սյունակում «2021 թվական» բառերը փոխարինել «2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)» բառերով.
8-րդ կետի երկրորդ սյունակում «2022 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
II բաժնում՝
1-ին կետում՝
առաջին սյունակում «Տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպում» բառերը փոխարինել «Տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպման նպատակահարմարության մասին որոշման ընդունում» բառերով.
երկրորդ սյունակում «2020 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
երրորդ սյունակում «տեղեկատվական փոխանակման համակարգ» բառերը փոխարինել «Հանձնաժողովի ակտ» բառերով.
2-րդ կետի երկրորդ սյունակում «2021 թվական» բառերը փոխարինել «2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)» բառերով.
IV բաժնի 3-րդ կետի երկրորդ սյունակում «2023 թվական» բառերը փոխարինել «2023 թվական (Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումից ոչ շուտ)» բառերով:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման երկրորդ փուլին անցում կատարելու մասին» թիվ 21 որոշման «ա» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|