Գլխավոր տեղեկություն
Номер
N 839-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.11.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 839-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 30,295,250 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 30,295,250 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի

N 839-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության համայնքներին սոցիալական աջակցության նպատակով համապատասխան կահույքի տրամադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպություն (6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես)

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ՝ Կարբի, Արմավիրի մարզ՝ Առատաշեն, Գեղարքունիքի մարզ՝ Մեծ Մասրիկ, Տավուշի մարզ՝ Այգեձոր, Գետահովիտ և Պտղավան բնակավայրեր, Երևանի Շենգավիթ վարչական շրջան Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

30,295,250 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ՝ Կարբիի մանկապարտեզ, Արմավիրի մարզ՝ Առատաշենի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Մեծ Մասրիկից տեղահանված 3 ընտանիքներին, Տավուշի մարզ՝ Այգեձորի մանկապարտեզ, Գետահովիտի վերականգնողական կենտրոն և Պտղավանի մանկապարտեզ, Երևանի Շենգավիթի Պատանեկության

ստեղծագործական կենտրոն :

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կահույքի պատվիրում և պատրաստում՝ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը:

2. Կահույքի տեղադրում՝ 10,295,250 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի

դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Կահույքի մատակարարում՝ 30.295.250 դրամ

1. Մանկական երկհարկանի մահճակալ-96 հատ՝ 10,713,300 դրամ:

2. Ներքնակ-151 հատ՝ 739,900 դրամ:

3. Խաղային կենտրոն-28 հատ՝ 747,600 դրամ:

4. Պահարան-177 հատ՝ 8,412,800 դրամ:

5. Ճաշասեղան–92 հատ՝ 2,885,750 դրամ:

6. Մանկական աթոռակ-180 հատ՝ 1,539, 000 դրամ:

7. Նստարան-16 հատ՝ 163,200 դրամ:

8. Աշխատասեղան-11 հատ՝ 395,700 դրամ:

9. Աթոռ–100 հատ՝ 1,833,600 դրամ:

10. Բազմոց6 հատ՝ 1,305,400 դրամ:

11․ Բեռնափոխադրումը՝ 315,000 դրամ:

12. Գրատախտակ – 7 հատ՝ 129,500 դրամ:

13. Պարի սենյակի հայելիներ և ձողեր – 10 հատ՝ 1,114,500 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան