Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 61
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
14.07.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
14.07.2021
Дата вступления в силу
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2021 թվականի

թիվ 61

քաղ. Նուր-Սուլթան

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 021/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի

հուլիսի 14-ի թիվ 61 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) կատարվող

 

1. 4-րդ հոդվածում՝

ա) վեցերորդ պարբերությունը հանել.

բ) քսանվեցերորդ պարբերությունում «խմելու ջուրը` լցված տարողությունների մեջ, խմելու հանքային ջուրը,» բառերը փոխարինել «փաթեթավորված խմելու ջուրը (այդ թվում՝ բնական հանքային ջուրը, տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը)» բառերով։

2. 8-րդ հոդվածի 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Մանկական սննդի համար նախատեսված խմելու ջրին ներկայացվող պահանջները սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգում և Եվրասիական տնտեսական միության մյուս տեխնիկական կանոնակարգերում, որոնց գործողությունը դրա վրա չի տարածվում։»։

3. 24-րդ հոդվածի 1-ին մասում՝

ա) 1-ին կետում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բուժիչ-սեղանի և բուժիչ բնական հանքային ջրերը.»։

4. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակի 1.7 բաժնում՝

ա) «Մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակ, ԳԱՄ/գ (սմ3), ոչ ավելի» դիրքից հետևյալ տողը հանել.

 

«

 

100

Ջրեր՝ խմելու, հանքային, բնական, սեղանի, բուժիչ-սեղանի, բուժիչ

 
 

».

 

բ) հանել «Pseudomonas aeruginosa, այն մթերքի ծավալը, որում չեն թույլատրվում (սմ3)» դիրքը.

գ) հանել «Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (կոլիձևեր) կղանքային, չեն թույլատրվում մթերքի ծավալում (սմ3)» դիրքը.

դ) «Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), չեն թույլատրվում մթերքի զանգվածում (գ/սմ3)» դիրքում՝

հետևյալ տողը հանել.

 

«

 

300
(3 փորձանմուշներում՝
100-ական սմ3)

Ջրեր՝ խմելու, հանքային, բնական, սեղանի, բուժիչ-սեղանի, բուժիչ

 
   
 

».

 

երրորդ սյունակից «Ջրեր՝ խմելու, արհեստական հանքայնացված.» բառերը հանել.

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն.

 

 «Ծանոթագրություն.    Փաթեթավորված այն խմելու ջրի մանրէաբանական անվտանգության ցուցանիշները, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և սպառողներին իրացնելու համար նախատեսված սննդամթերքին, ներառյալ՝ բնական հանքային ջուրը (այդ թվում՝ սեղանի բնական հանքային ջուրը, բուժիչ-սեղանի բնական հանքային ջուրը և բուժիչ բնական հանքային ջուրը), տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը, սահմանված են «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)։»։

 

5. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 8-րդ բաժնում՝

ա) «- կապար» դիրքում՝

հանել հետևյալ տողը.

 

«

 

0,1

Ջուր՝ խմելու, հանքային, բնական, սեղանի, 
բուժիչ-սեղանի, բուժիչ

 
 

».

 

երրորդ սյունակից «և արհեստական հանքայնացված,» բառերը հանել.

բ) «- արսեն» դիրքում երրորդ սյունակից «և արհեստական հանքայնացված,» բառերը հանել.

գ) «- կադմիում» դիրքում՝

հանել հետևյալ տողը.

 

«

 

0,01

Ջուր՝ խմելու, հանքային, բնական, սեղանի, բուժիչ-սեղանի, բուժիչ

 
 

».

 

երրորդ սյունակում «և արհեստական հանքայնացված, խմորման միջոցով ստացված ըմպելիքներ,» բառերը փոխարինել «, խմորման միջոցով ստացված ըմպելիքներ,» բառերով.

դ) «- սնդիկ» դիրքում երրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ըմպելիքներ՝ ոչ ալկոհոլային, այդ թվում՝ հյութի պարունակությամբ, խմորման միջոցով ստացված ըմպելիքներ, գարեջուր, գինի, օղի, թույլ ալկոհոլային և այլ սպիրտային խմիչքներ».

ե) «Ընդհանուր հանքայնացում» դիրքը հանել.

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն՝

 

 «Ծանոթագրություն.    Փաթեթավորված այն խմելու ջրում թունավոր տարրերի պարունակության մասով անվտանգության հիգիենիկ պահանջները՝ ըստ քիմիական անվտանգության ցուցանիշների, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և սպառողներին իրացնելու համար նախատեսված սննդամթերքին, ներառյալ՝ բնական հանքային ջուրը (այդ թվում՝ սեղանի բնական հանքային ջուրը, բուժիչ-սեղանի բնական հանքային ջուրը և բուժիչ բնական հանքային ջուրը), տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը, սահմանված են «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)։»։

 

6. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածում՝ «Ծանոթագրություն.» բառը հանել

«թույլատրելի մակարդակը՝ չոր մթերքի մեջ» ծանոթագրությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն.

 

 «Ծանոթագրություն.    Փաթեթավորված այն խմելու ջրի ճառագայթային անվտանգության ցուցանիշները, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող և սպառողներին իրացնելու համար նախատեսված սննդամթերքին, ներառյալ՝ բնական հանքային ջուրը, տեսակախառնած խմելու ջուրը, մշակված խմելու ջուրը, բնական խմելու ջուրը, մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուրը, սահմանված են «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով (ԵԱՏՄ ՏԿ 044/2017)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան