Գլխավոր տեղեկություն
Номер
N 1379-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.01.2017-30.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.01.16/2(571) Հոդ.15.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.01.2017
Дата вступления в силу
12.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում՝

ա. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. նոտարների և նոտարական պալատի գործունեության օրինականության նկատմամբ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերահսկողություն, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.»,

բ. «ը» ենթակետը «հաստատում.» բառից հետո լրացնել «քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի իրականացմանը, կազմակերպմանը և մեթոդական ղեկավարմանն ուղղված գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով,

գ. «ը1» ենթակետը «ղեկավարում,» բառից հետո լրացնել «դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով,

դ. «ը2» ենթակետը «ղեկավարում.» բառից հետո լրացնել «, գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով,

ե. «ը3» ենթակետը «ղեկավարում.» բառից հետո լրացնել «, պրոբացիայի պետական ծառայության գործունեության օրինականության վերահսկողություն» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետում «տեսչություններ» բառը փոխարինել «ծառայություններ» բառով.

3) որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «Օրինականության վերահսկողության տեսչություն» բառերը փոխարինել «Վերահսկողական ծառայություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 9

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան