ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2010 թվականի N 327-Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 5-րդ կետի և Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրով հաստատված Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետի`
Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ
1. Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչին`
1) Եվրասիական զարգացման բանկի կազմում նոր մասնակցի ընդունման և նրա ընդունման պայմանների սահմանման հարցի կապակցությամբ քվեարկել` Ղրղզստանի Հանրապետությանը բանկի մասնակիցների կազմում ընդունելու օգտին, ավելացնելով Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման եղանակով` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս անդամավճարի մեծության չափով.
2) Եվրասիական զարգացման բանկի մասնակիցների կազմում Ղրղզստանի Հանրապետության ընդունմամբ պայմանավորված բանկի կանոնադրական կապիտալի ավելացման հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացման օգտին, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման եղանակով` բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս անդամավճարի մեծության չափով.
3) Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված բանկի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության մեջ բանկի կանոնադրական կապիտալի մեծության մասով փոփոխություն կատարելու հարցի օգտին` Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու և վերջինիս կողմից ձեռք բերվող` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարման արդյունքներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2011, N 312-Ա | 12.04.2011, N 327-Ա | |
01.06.2010, N 391-Ա | 02.06.2010, N 327-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|