ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2014 թվականի N 833-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կառավարման համատեղ կոմիտեի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 3-ի N 833-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Վ. Կարմիրշալյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ (հայկական կողմի համանախագահ) |
Ա. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ |
Գ. Ներսեսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ |
Դ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական |
Կ. Խուդավերդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական |
Է. Արզումանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի երրորդ քարտուղար |
Զ. Ստեփանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի երրորդ քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |