ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2012 թվականի N 1021-Ն
ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 03.07.14 N 704-Ն)
1. Սահմանել, որ հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ներդրումային ընկերությունները և Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 18 Երևան |