Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 մարտի 2014 թվականի N 12
11. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 461-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝
1. Հավանություն տալ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2014 թվականի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» Պետական Կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» փակ բաժնետիրական ընկերության միջև «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության հիմնավորման» մասին պայմանագրի ստորագրումը՝ միջկառավարական համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում.
2) ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում իրականացնել այդ աշխատանքների կատարման մասնագիտական ռիսկերի գնահատման աուդիտ.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված աուդիտի դրական եզրակացությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» Պետական Կորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» փակ բաժնետիրական ընկերության միջև «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման նախապատրաստման» մասին պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ
