ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 860-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1455-Ն, խմբ. 08.10.15 N 1145-Ն)
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:
(2-րդ կետը փոփ. 08.10.15 N 1145-Ն)
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:
(3-րդ կետը փոփ. 08.10.15 N 1145-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)
4.1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:
(4.1-ին կետը լրաց. 08.11.12 N 1455-Ն)
4.2. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 3 հավելվածի:
(4.2-րդ կետը լրաց. 08.10.15 N 1145-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 28
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 հունիսի 2-ի N 860-Ն որոշման |
իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ վճարՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN |
Ծառայության տեսակը |
Ծառայության |
Վճարի չափը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
60000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
40000 | ||
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 | ||
2. |
Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
5000 | ||
3. |
Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
100000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
50000 | ||
4. |
Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետում: |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
5. |
Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում կանոնադրության՝ մեկից ավելի յուրաքանչյուր տարբերակի տրամադրում՝ թղթային եղանակով (չհաշված գործակալությունում պահվող տարբերակը) |
2000 | |
6. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի ոչ նմուշային կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում |
2000 | |
7. |
Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների մասին թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի) |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
8. |
Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում (մեկ օրինակ)՝ թղթային եղանակով (յուրաքանչյուր կանոնադրության համար՝ ներառյալ փոփոխությունները) |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
9. |
Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը (մինչև 10 էջի պատճենահանումն ու տրամադրումը կատարվում է անվճար)՝ |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
|
1) 11-50 էջ |
3000 | ||
2) 51–100 էջ |
5000 | ||
3) 101 և ավելի էջ |
5000 և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար՝ 20 | ||
10. |
Փաստաթղթերի փոստային առաքում (մինչև 2.5 կգ)՝ |
||
1) Հայաստանի Հանրապետության տարածքում |
2000 | ||
2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս |
20000 | ||
11. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների ինքնաշխատ եղանակով ստացում՝ |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
|
1) նոտարների համար |
20000 | ||
2) նոտարական պալատի համար |
1000000 | ||
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, ապահովագրական ընկերությունների, նրանց և օտարերկրյա բանկերի կամ ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների համար |
մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 40 հարցման դեպքում |
100000 | |
մեկ ամսվա ընթացքում՝ 41 կամ ավելի հարցման դեպքում |
250000 | ||
4) այլ ֆինանսական կազմակերպությունների համար |
200000 | ||
5) շարժական հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար |
500000 | ||
6) էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար |
200000 | ||
7) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այլ անձանց համար |
500000 | ||
12. |
Փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալը |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
10000 |
13. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման կամ հաշվառման ոլորտում իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց մասին տեղեկությունների զետեղում գործակալության սպասարկման մեկ գրասենյակում՝ |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
|
1) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում |
10000 | ||
2) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում |
5000 | ||
3) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում |
20000 | ||
4) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում |
5000 | ||
14. |
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի տրամադրում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
7000 | ||
15. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 | ||
տասն աշխատանքային օրվա ընթացքում |
10000 | ||
16. |
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
50000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 | ||
տասն աշխատանքային օրվա ընթացքում |
20000 | ||
17. |
Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման մասին եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 | ||
տասն աշխատանքային օրվա ընթացքում |
10000 | ||
18. |
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում |
մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ |
150.000 |
երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ |
120.000 | ||
յոթերորդ աշխատանքային օրը |
50.000 | ||
18.1. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
10.000 |
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
7.000 | ||
18.2. |
Քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
10.000 |
չորսից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
7.000 | ||
18.3. |
Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը նույն պահին |
մինչև հինգ էջ |
100 |
հինգից-տասը էջ |
200 | ||
տասից ավելի էջերի դեպքում՝ յուրաքանչյուր էջը |
20 | ||
19. |
Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
19.1 |
Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը (հայերեն/անգլերեն) |
5.000 | |
20. |
Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս |
50000 | |
20.1. |
Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին |
50.000 | |
20.2. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տարածքում ամուսնությունների հանդիսավոր գրանցում |
20.000 | |
21. |
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. Միաձուլում՝ |
||
երկու կազմակերպությունների միաձուլման փաստաթղթերի կազմում |
30 աշխատանքային օրվա ընթացքում |
250.000 | |
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 15 աշխատանքային օր |
80.000 | |
22. |
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Միացում՝ |
||
երկու կազմակերպության միացման փաստաթղթերի կազմում |
15 աշխատանքային օր |
170.000 | |
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 7 աշխատանքային օր |
80.000 | |
23. |
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Բաժանում՝ |
||
երկու կազմակերպությունների բաժանման փաստաթղթերի կազմում |
20 աշխատանքային օր |
200.000 | |
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 10 աշխատանքային օր |
80.000 | |
24. |
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Առանձնացում՝ |
||
մեկ կազմակերպության առանձնացման փաստաթղթերի կազմում |
15 աշխատանքային օր |
200.000 | |
յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում |
ևս 7 աշխատանքային օր |
80.000 | |
25. |
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում.
Վերակազմավորում՝ |
||
կազմակերպության վերակազմավորման փաստաթղթերի կազմում |
15 աշխատանքային օր |
150.000 | |
26. |
Առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում |
4 աշխատանքային օր |
35.000 |
27. |
Ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման փաստաթղթերի կազմում |
5 աշխատանքային օր |
60.000 |
28. |
Հիմնադրման մասին պայմանագրի կազմում |
3 աշխատանքային օր |
15.000 |
29. |
Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում |
4 աշխատանքային օր |
20.000 |
30. |
Ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության փաստաթղթերի կազմում |
5 աշխատանքային օր |
30.000 |
31. |
Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության փաստաթղթերի կազմում |
4 աշխատանքային օր |
30.000 |
32. |
Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում |
4 աշխատանքային օր |
30.000 |
33. |
Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում |
5 աշխատանքային օր |
50.000 |
34. |
Ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում |
5 աշխատանքային օր |
40.000 |
35. |
Ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման փաստաթղթերի կազմում |
5 աշխատանքային օր |
60.000 |
36. |
Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության փաստաթղթերի կազմում |
3 աշխատանքային օր |
30.000 |
37. |
Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գործընթացում գտնվելու մասին փաստաթղթերի կազմում |
15 աշխատանքային օր |
80.000 |
38. |
Իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական ձևից, լուծարման գրանցման փաստաթղթերի կազմում |
10 աշխատանքային օր |
55.000 |
(հավելվածը խմբ. 11.08.11 N 1194-Ն, լրաց. 10.10.12 N 1268-Ն, խմբ. 08.11.12 N 1455-Ն, խմբ., լրաց. 23.06.16 N 655-Ն)
Հայաստանի Հանրապետության ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 հունիսի 2-ի N 860-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)
Հավելված N 3 |
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
(հավելվածը լրաց. 08.10.15 N 1145-Ն)