«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 62-Ն
ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 123-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 13.03.14 N 262-Ն)
1. Սահմանել նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ չեն սահմանվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թվաքանակները։
2.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդականի լրացուցիչ մեկական պաշտոն։
Սույն կետում նշված պաշտոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համար հաստատված աշխատողների ընդհանուր թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում։
(2.1-ին կետը լրաց. 01.02.07 N 91-Ն, փոփ. 19.05.09 N 533-Ն, 03.05.12 N 545-Ն, լրաց., փոփ. 16.01.13 N 29-Ն, փոփ. 13.03.14 N 262-Ն, 16.04.15 N 383-Ն, լրաց., փոփ. 10.06.15 N 604-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Թ Վ Ա Ք Ա Ն Ա Կ
ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ
Խորհրդական |
Մամուլի քարտուղար | Օգնական | Ռեֆերենտ | |
Նախարար |
3 |
1 |
2 |
- |
Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար | 2 | 1 | 1 | - |
Նախարարի տեղակալ |
- |
- |
1 |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |