«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1792-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանից հանել «(էլեկտրական էներգիայի որակի ապահովում)» բառերը.
2) որոշման 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրական էներգիայի որակին վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարի հետո» բառերը.
3) որոշման հավելվածի`
ա) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է այն տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են շրջանառության մեջ դնելու համար և կարող են առաջացնել էլեկտրամագնիսական խանգարումներ, որոնց գործառությունը կարող է զգայուն լինել արտաքին էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են էլեկտրամագնիսական խանգարումների ազդեցության հետևանքով տեխնիկական միջոցների խափանման պատճառով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառելը կանխարգելելու հետ կապված տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությանը ներկայացվող պահանջները:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ տեխնիկական միջոցների վրա`
ա) էլեկտրամագնիսականության նկատմամբ պասսիվ տեխնիկական միջոցների,
բ) օդագնացական տեխնիկայի,
գ) ռազմական նշանակության տեխնիկական միջոցների, ինչպես նաև այն տեխնիկական միջոցների, որոնց մասին տեղեկությունը հանդիսանում է պետական գաղտնիք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 120-Ն որոշմամբ սահմանված ժողովրդատնտեսական նշանակության և ռազմական արդյունաբերության միասնական պահանջներով տեխնիկական միջոցների վրա, որոնք նախատեսված են ինչպես ընդհանուր արդյունաբերական, այնպես էլ ռազմական նշանակության տեխնիկական միջոցներ կիրառելու համար,
դ) ռադիոսարքերի, որոնք օգտագործվում են ռադիոսիրողների կողմից` համաձայն Էլեկտրակապի միջազգային միության ռադիոկապի կանոնակարգում տրված սահմանման, այն պայմանով, որ այդ ռադիոսարքերը նախատեսված չեն շրջանառության մեջ դնելու համար:»,
բ) 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Հեռահաղորդակցության մասին» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» բառերով,
գ) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ) 6-րդ կետի`
«տեխնիկական միջոցի գործառնական որակ», «էլեկտրամագնիսական պայմաններ», «էլեկտրամագնիսական խանգարումների չափման միջոց» հասկացություններն իրենց սահմանումներով ուժը կորցրած ճանաչել,
«էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտ» հասկացության սահմանումից հանել «(էլեկտրական էներգիայի որակի ապահովում)» բառերը,
ե) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունության պահանջները չեն տարածվում կենցաղային սարքերի վրա, բացառությամբ ռադիոէլեկտրոնային արտադրանքների և ռադիոէլեկտրոնային արտադրանք պարունակող տեխնիկական միջոցների:»,
զ) 10-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «(էլեկտրական էներգիայի որակը)» բառերը,
է) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տեխնիկական միջոցներ արտադրողը, վաճառողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է օգտագործողներին տրամադրեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցի համապատասխանությունն ապացուցող փաստաթղթեր (սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնում տրված տվյալ տեխնիկական միջոցի վրա տարածվող էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտների համապատասխանության մասին տեղեկություններ, փորձարկման արձանագրություններ): Տեխնիկական միջոցներ օգտագործողները պարտավոր են պահել իրենց տրամադրված փաստաթղթերը տեխնիկական միջոցի շահագործման ընթացքում` անհրաժեշտության դեպքում պետական վերահսկողությունն իրականացնող մարմին ներկայացնելու համար:»,
ը) IV բաժինն ուժը կորցրած ճանաչել,
թ) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական միջոցների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:»,
ժ) VII բաժնի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում`
հանել «ԳՕՍՏ Ռ 51318.14.1» ստանդարտի նշագրով տողը,
«ԳՕՍՏ 30805.14.1-2003 (ՍԻՍՊՌ 14-1)» ստանդարտի նշագիրը փոխարինել «ԳՕՍՏ 30805.14.1 (ՍԻՍՊՌ 14-1)» ստանդարտի նշագրով,
լրացնել հետևյալ նոր տողերով`
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|