«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 50704276
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
4 հոկտեմբերի 2004 թ.
ք. ԳյումրիN 182-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 Թ. ԱՊՐԻԼԻ 8-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով`
ՀՀ Շիրակի մարզպետի 2003 թ. ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի`
1) 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».
3) 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.
4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մարզպետարանի աշխատակազմը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».
5) 6-րդ կետի`
ա) «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը.
6) 12-րդ կետի`
ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.
բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
գ) «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը.
դ) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.».
ե) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.
7) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
8) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործած ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:».
9) 21-րդ կետի «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:
2. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի`
1) 3-րդ կետի` «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».
3) 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.
4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մարզպետարանի աշխատակազմի ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ, դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».
5) 6-րդ կետի`
ա) «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը.
6) 12-րդ կետի`
ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.
բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
դ) «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով.
7) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.
8) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործած ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը մարզպետարանի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:».
9) 21-րդ կետի «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:
Ռ. Մանուկյան |