04.12..2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1972-Ա
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) ներել պայմանագրով ստանձնած ներդրումների չկատարման արդյունքում հաշվարկված 7.200.000 դրամ տույժերի գծով պարտավորությունները:
2. Սահմանել, որ՝
1) ընկերությունը պարտավորվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնել 6.000.000.000 դրամի ներդրում.
2) ընկերությունը պարտավորվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստեղծել 30 նոր հիմնական աշխատատեղ՝ ամբողջական դրույքով.
3) ընկերությունը պարտավորվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ ավարտել պայմանագրի առարկա հանդիսացող գույքի շինարարական աշխատանքները, այդ թվում՝ ներքին հարդարման աշխատանքները և իրականացնել կրկեսային գործունեություն.
4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պարտավորություններից որևէ մեկն ընկերության կողմից չկատարվելու դեպքում ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր 1 (մեկ) ամսվա համար, բայց ոչ ավելի, քան 6 (վեց) ամիս շարունակ վճարել տուգանք պայմանագրի առարկա հանդիսացող գույքի՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 0,1 %-ի չափով, իսկ 6-րդ ամսվա վերջի դրությամբ նախատեսված պարտավորություններից որևէ մեկը չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման։
(2-րդ կետը խմբ. 31.08.23 N 1481-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |