«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2005 թ. |
N 75-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 6-րդ կետի «բ» ենթակետի «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը՝ «տույժերը» բառով.
2) 8-րդ կետի երկրորդ պարբերության «օրը» բառից հետո լրացնել «և այդ մասին նշված ժամկետում գրավոր տեղեկացնի կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերը.
3) 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 381 -րդ կետ.
«381. Ծառայողական քննության արդյունքում Խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |