ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1995 թվականի թիվ 30
Վճարումների հերթականության մասին
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության սահմանման մասին» N 8 որոշում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Չեղյալ համարել նախկին ԽՍՀ` պետբանկի 1987 թվականի սեպտեմբերի 30-ի «Ժողովրդական տնտեսությունում անկանխիկ հաշվարկների» թիվ 2 կանոններով և նրա լրացումներով (նախկին ԽՍՀ` պետբանկի 1989 թվականի հունվարի 9-ի N 176 և 1990 թվականի մարտի 7-ի N 278 նամակներ) սահմանված վճարողի հաշվին միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում վճարային փաստաթղթերի հետհաշվեկշռային հաշվառումը (քարտադարան թիվ 2-ում)` բացառությամբ հարկերի ու տուրքերի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումների, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին կատարվող մուծումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների կողմից ներկայացված այլ վճարային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի հուլիսի 14-ի N 48 որոշմամբ հաստատված «Հաշվարկային չեկեր կիրառելու» կարգով նախատեսված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` մեկ ամսվա ընթացքում N 2 քարտադարանում հաշվառումից հանել և ստորագրությամբ հաճախորդներին վերադարձնել հաշվառվող վճարային փաստաթղթեր` բացառությամբ սույն որոշման առաջին կետում նշված փաստաթղթերի:
3. Հաճախորդների ցանկությամբ և բանկերի համաձայնությամբ բանկերը պայմանագրային հիմունքներով կարող են վարել այլ վճարային փաստաթղթերի (բացի սույն որոշման առաջին կետում նշված փաստաթղթերից) հաշվառում` N 2 քարտադարանից դուրս (առանձին):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: