«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605262
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացնելու կարգը (Հավելված 1):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի «Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» N 18/3-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
Համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի եվ տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացնելու
1. Ընտրական տեղամասերի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կազմում է ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և յուրաքանչյուր ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հայտարարություններ համաձայն սույն որոշման թիվ 1/1 և 1/2 հավելվածների:
2. Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված հայտարարությունների երկուական օրինակ ուղարկում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:
3. Սույն կարգի 1-ին կետում նշված ժամկետում, համայնքի ղեկավարը համայնքի վարչական շենքում (քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) տեսանելի վայրում փակցնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ հայտարարություն:
4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը` հայտարարությունները ստանալուց հետո, տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի վայրում, փակցնում է համայնքի ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի և տվյալ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ հայտարարություններ`համաձայն սույն կարգի թիվ 1/1 և թիվ 1/2 հավելվածների:
5. Նման հայտարարություններ փակցվում են նաև համայնքի ենթակայության կամ համայնքի տարածքում գտնվող վարչական այլ շենքերում (թաղապետարանների բնակշահագործման գրասենյակներ, համատիրություններ, փոստային բաժանմունքներ և այլն) կամ մարդաշատ այլ վայրերում:
Հավելված 1/1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի թիվ 15-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
__________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔԻ
ընտրական տեղամասերի ու տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ
Ընտրական |
Տեղամասային կենտրոնի |
Համայնքի ղեկավար |
______________________ (ստորագրություն) |
Կ.Տ
Հավելված 1/2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի թիվ 15-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
__________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔԻ
թիվ ________ ընտրական տեղամասի նկարագրի վերաբերյալ
Տեղամասային կենտրոնի գտնվելու |
Ընտրական տեղամասի նկարագիրը (նշվում է տվյալ ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի, տների հասցեները) |
Համայնքի ղեկավար |
______________________ (ստորագրություն) |
Կ.Տ