ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1474-Ն
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ԹԻՎ 7987-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏԻՐԱՊԵՏՈՒՄՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում կառուցված շենքերի հետագա տիրապետումը, շահագործումն ու տնօրինումը, ինչպես նաև հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար կառուցված և դրանց տիրապետմանը հանձնված շենքերը` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով, նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի, կառուցված շենքերը համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացնելու և շենքերում բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում մատուցելու նպատակով:
2. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար կառուցված շենքերը համայնքներին նվիրաբերելն ապահովել շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը:
3. Վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված և պետական ոչ առևտրային կազմակերպությունների տիրապետմանը հանձնված շենքերը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր կնքելու միջոցով` յուրաքանչյուրի սկզբնական արժեքով՝ որպես պետական սեփականություն ամրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների գտնվելու վայրերի մարզպետարանների աշխատակազմեր պետական կառավարչական հիմնարկներին` համաձայն N 2 հավելվածի, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացնելու և շենքերում բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում մատուցելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներին` մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովել շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը` մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
4.1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Աբովյան 76 հասցեում գտնվող՝ 0.0658 հեկտար մակերեսով հողամասը և 157.7 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Բաղրամյան 1 հասցեում գտնվող՝ 0.195 հեկտար մակերեսով հողամասը և 165.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և շինությունները (152.9 քառ. մետր մակերեսով բժշկական ամբուլատորիա, 7.7 քառ. մետր մակերեսով հարթակ և 4.5 քառ. մետր մակերեսով ծածկ), Աղավնատան համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Ն. Մաթևոսյան պողոտայի 27 հասցեում գտնվող՝ 0.0419 հեկտար մակերեսով հողամասը և 158.0 քառ. մետր մակերեսով շենքը (ընտանեկան բժշկական գրասենյակ), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Նոր Խարբերդի 1-ին փողոցի 17/2 հասցեում գտնվող՝ 0.08208 հեկտար մակերեսով հողամասը և 181.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և շինությունները (170.3 քառ. մետր մակերեսով ամբուլատորիա և 11.4 քառ. մետր մակերեսով պարիսպ), Սայաթ-Նովայի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Սայաթ-Նովայի Չարենցի 35 հասցեում գտնվող՝ 0.045 հեկտար մակերեսով հողամասն ու 174.35 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը և Քաղցրաշենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Քաղցրաշենի Նալբանդյան 30/2 հասցեում գտնվող՝ 0.05 հեկտար մակերեսով հողամասն ու 176.07 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Նորաբացի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Երևանյան 32 հասցեում գտնվող՝ 0.052 հեկտար մակերեսով հողամասը և 166.2 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը՝ որպես պետական սեփականություն` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
(4.1-ին կետը լրաց. 07.12.17 N 1586-Ն)
5. Վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված և փակ բաժնետիրական ընկերությունների տիրապետմանը հանձնված շենքերը դրանց սկզբնական արժեքներով ներդնել փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում` համաձայն N 3 հավելվածի, շենքերի արժեքի չափով` օրենքով սահմանված կարգով ավելացնելով փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված շենքերը և սույն որոշման 4.1-ին կետով սահմանված համապատասխան հողամասերը սույն որոշման NN 1 և 2 հավելվածներին համապատասխան համայնքներին նվիրաբերելու և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը` պայմանագրերում նախատեսելով, որ նորակառույց շենքերը պետք է օգտագործվեն բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում մատուցելու նպատակով:
(6-րդ կետը լրաց. 07.12.17 N 1586-Ն)
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետով նախատեսված փակ բաժնետիրական ընկերությունների համար կառուցված շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումը, փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը, կանոնադրությունների մեջ փոփոխությունների կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը` համապատասխան փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:
8. Առաջարկել շահառու հանդիսացող փակ բաժնետիրական ընկերությունների, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին հաշվապահական ձևակերպումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով շենքերի մաշվածությունը:
9. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված պայմանագրերի կնքման և դրանցից ծագող` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է համապատասխան համայնքների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղական համայնքին նվիրաբերել 47,585,488.0 դրամ արժեքով նորակառույց շենքը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Հոկտեմբերի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքին նվիրաբերել 51,283,573.98 դրամ արժեքով նորակառույց շենքը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Բաղրամյան-1 բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան գյուղական համայնքին նվիրաբերել 46,572,516.60 դրամ արժեքով նորակառույց շենքը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Աղավնատան բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի գյուղական համայնքին նվիրաբերել 47,227,328.0 դրամ արժեքով նորակառույց շենքը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Ակնալճի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաբացի գյուղական համայնքին նվիրաբերել 47,295,948.36 դրամ արժեքով նորակառույց շենքը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Նորաբացի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լեռնանիստի գյուղական համայնքին նվիրաբերել 49,652,145.46 դրամ արժեքով նորակառույց շենքը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնիի գյուղական համայնքի «Վերին Պտղնու առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 45,768,070.96 դրամ արժեքով նորակառույց շենքը:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 52,370,674.13 դրամ արժեքով նորակառույց շենքը:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակի գյուղական համայնքի «Սոլակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 48,999,486.09 դրամ արժեքով նորակառույց շենքը:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղական համայնքի «Նոր Խարբերդի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 47,009,469.80 դրամ արժեքով նորակառույց շենքը:
5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղական համայնքի «Սայաթ-Նովայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 47,083,611.0 դրամ արժեքով նորակառույց շենքը:
6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Քաղցրաշենի գյուղական համայնքի «Քաղցրաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 48,227,534.0 դրամ արժեքով նորակառույց շենքը:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատի գյուղական համայնքի «Լեռնապատի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 51,997,805.0 դրամ արժեքով նորակառույց շենքը:
8. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդաձորի գյուղական համայնքի «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 52,629,919.0 դրամ արժեքով նորակառույց շենքը:
9. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքի «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 48,065,761.90 դրամ արժեքով նորակառույց շենքը:
10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նավուրի գյուղական համայնքի «Նավուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 48,193,191.0 դրամ արժեքով նորակառույց շենքը:
11. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեվանի գյուղական համայնքի «Ոսկեվանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 52,863,196.0 դրամ արժեքով նորակառույց շենքը:
12. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի «Բագրատաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել 48,088,975 դրամ արժեքով նորակառույց շենքը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիարանի նորակառույց մասնաշենքը` 96,686,058 դրամ սկզբնական արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիարանի նորակառույց մասնաշենքը` 68,569,045.80 դրամ սկզբնական արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի գյուղական համայնքի «Ախթալայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նորակառույց շենքը` 43,385,733.67 դրամ սկզբնական արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի գյուղական համայնքի «Ախթալայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նորակառույց մասնաշենքը` 300,000,000 դրամ սկզբնական արժեքով, ներդնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |