«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 սեպտեմբերի 2002 թ. |
N 12/1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը (Հավելված 1):
2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո իրենց գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր՝ սույն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումը և յուրաքանչյուր հայտարարագիր ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում դրանք ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Ձև
Նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ
Թիվ _______ ընտրատարածքի ______________ համայնքում
____________ |
թեկնածու գրանցված |
___________ |
-ի նախընտրական հիմնադրամի |
__________ |
համայնքի ղեկավար, ավագանու անդամ |
անուն, հայրանուն, ազգանուն |
հաշվեհամարը |
(հազար դրամներով) |
ՄՈՒՏՔԵՐ |
ԾԱԽՍԵՐ | ||||||||
Հ/Հ |
Մուծումներ |
Ամիս, |
Վճարման հանձնա- րարագրի համարը |
Գու- |
Հ/Հ |
Ծախսերի |
Ամիս, |
Վճարման հանձնա- րարագրի համարը |
Գու- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը մուծումներ |
|
|
|
|
Ընդամենը ծախսեր |
|
|
|
|
Մնացորդը առ |
|
|
|
___________________ |
___________________ |
(թեկնածուի ա.ա.հ) |
(ստորագրություն) |
___________________ |
___________________ |
(թեկնածուի լիազոր ներկայացուցիչ ա.ա.հ) |
(ստորագրություն) |