«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կարգը (Հավելված 1):
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերաբերյալ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է հայտարարություն՝ հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո՝ հինգ օրվա ընթացքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։
Հայտարարությունում նշվում է հանձնաժողովի անդամների ազգանուն, անուն, հայրանունը և պաշտոնը:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հրապարակվում է հայտարարություն՝ հանձնաժողովների կազմավորման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ հայտարարությունում նշվում է սույն կարգի 1-ին կետում սահմանված տվյալները:
3. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին և 2-րդ կետերում սահմանված կարգով տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերից հետո՝ երեք օրվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և տեղամասային կենտրոնում փակցվում է հայտարարություն, որտեղ նշվում է՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ազգանուն, անուն, հայրանունը և պաշտոնը: