«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հունիսի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
31 մայիսի 2004 թ. |
N 435-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 213-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 9-րդ կետի`
ա) «գ» ենթակետի «հայեցողական» բառից հետո լրացնել «, քաղաքացիական» բառը,
բ) «ժգ» և «ժդ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
գ) «ժե» ենթակետի «պարտադիր գործուղվելը կամ» բառերը հանել.
2) 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններից ազատված անձինք` իրենց պաշտոնավարման ավարտից հետո.».
3) 11-րդ կետի «թերթիկ» բառից հետո լրացնել «և ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև երկու լուսանկար» բառերը.
4) 13-րդ կետի «տասնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |