ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1995 թվականի թիվ 26
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժութային վերահսկողություն իրականացնելու մասին
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը լիարժեք և պատշաճ մակարդակով չեն իրականացնում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժութային վերահսկողության գործակալի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել, որ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում տեղեկանք` եռամսյակի ընթացքում արժութային վերահսկողության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ-ռեզիդենտների կողմից կանխիկ արտարժույթով ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման մասին» N 29 որոշման համաձայն արտոնագրված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում արժութային գործարքների վերաբերյալ հաշվետվություն` N 1 ձևով (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման ու միջազգային և արժութային գործառնությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և լիազոր բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային վերահսկողության իրականացման կարգի նախագիծը:
|
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից իրականացվող արժութային վերահսկողության
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից իրականացվող արժութային վերահսկողության կանոնակարգը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 1992թ. հունվարի 4-ի N 2 «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային գործառնությունների կարգավորման մասին» հրամանագրին, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենսդրական ակտերին համապատասխան:
1.2. Արժութային վերահսկողության նպատակն է` ապահովել արժութային օրենսդրությանը համապատասխան արտարժութային գործառնությունների (գործարքների) իրականացումը:
1.3. Արժութային վերահսկողության հիմնական ուղղություններն են`
- գործող օրենսդրությանը արժութային գործառնությունների համապատասխանության ստուգումը,
- արտոնագրվող արժութային գործառնությունների համար անհրաժեշտ արտոնագրերի առկայության և տրված արտոնագրերին համապատասխանելիության ստուգումը,
- պետության հանդեպ ռեզիդենտների կողմից արտարժույթով պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գծով պարտավորությունների կատարման ստուգումը,
- ընթացիկ արժութային և կապիտալի շարժի հետ կապված գործարքների օրինականության ստուգումը,
- արժութային գործառնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արժույթով, դրանով արտահայտված արժեթղթերով ոչ ռեզիդենտների գործառնությունների (գործարքների) հաշվառման և հաշվետվության լրիվության և ճշտության ստուգումը,
- դրամի և արտարժույթի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և արտահանման օրինականության ստուգումը:
1.4. Սույն կարգով նախատեսված արժութային վերահսկողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և արժութային գործառնություններ իրականացնող ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների վրա:
2. Արժութային վերահսկողության մարմինների և գործակալների լիազորությունները
2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը`
- վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կատարվող արժութային գործառնությունների (գործարքների) նկատմամբ,
- անհրաժեշտության դեպքում ստուգում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների արժութային գործունեության օրինականությունը:
2.2. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են`
- իրականացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժութային գործառնությունների իրականացման նկատմամբ սահմանված պահանջների կատարումը,
- վերահսկողություն իրականացնել իրենց կողմից սպասարկվող հաճախորդների արժութային գործառնությունների (գործարքների) կատարման նկատմամբ:
2.3. Անօրինական գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը կտուգանվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ գործարքի 1% չափով:
Անօրինական գործարքներ պարբերաբար իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից տրված արտոնագրերը կճանաչվեն անվավեր:
2.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և լիազոր բանկերը իրավասու են ստուգել արժութային վերահսկողության իրականացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկատվություններ տվյալ հարցերի վերաբերյալ:
2.5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արժութային վերահսկողությունը իրականացնում է ըստ`
- Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային թղթակցային հաշիվների և դրանց շարժի վերաբերյալ ամենամսյա հաշվետվությունների (ձև N 29) և արժութային վերահսկողության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին եռամսյակային գրավոր տեղեկատվությունների,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 16.05.94թ. N 29 որոշման համաձայն արժութային գործառնությունների իրականացման արտոնագիր ստացած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժութային գործառնությունների եռամսյակային հաշվետվությունների (ձև N 1 կցվում է),
- անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների արժութային գործունեության ստուգումների արդյունքների:
3. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից սպասարկվող հաճախորդների նկատմամբ իրականացվող արժութային վերահսկողությունը
3.1. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը իրենց կողմից սպասարկվող հաճախորդների նկատմամբ իրականացնում են`
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված կարգով պարտադիր պահանջների և արժութային գործարքների ապահովումը,
- հաճախորդների կողմից կատարվող արժութային գործառնությունների հսկումը:
3.2. Արտոնագրման ենթակա գործարքներ իրականացնելիս` Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից պարտավոր են պահանջել համապատասխան մարմնից տրված արտոնագիրը:
3.3. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են հսկել իրենց կողմից սպասարկվող հաճախորդների արժութային գործառնությունների ընթացքը և, անհրաժեշտության դեպքում, պահանջել տվյալ գործարքին վերաբերվող փաստաթղթերը:
3.4. Եթե արժութային գործարքները հակասում են Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոններին Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերը պարտավոր են կասեցնել այդ գործարքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
4.1. Այն գործառնությունները, որոնք հակասում են սույն կանոնակարգի 3-րդ հոդվածում նշված դեպքերին, համարվում են անօրինական և այդ գործառնությունների մասնակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:
4.2. Սույն կանոնակարգի պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտոնագրերը կճանաչվեն անվավեր:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ձև N 1
արժութային գործարքների վերաբերյալ
առ 01 __________ 199__թ.
N |
Ցուցանիշի |
Մնացորդ |
Մուտք |
Ելք |
Մնացորդ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
հաշիվներ բանկերում այդ թվում` |
||||
- դեպոզիտային |
|||||
ա) ԱՄՆ-ի դոլար |
|||||
բ) ռուս.ռուբլի |
|||||
գ) այլ արտարժույթ |
|||||
ա) ԱՄՆ-ի դոլար |
|||||
բ) ռուս.ռուբլի |
|||||
գ) այլ արտարժույթ |
|||||
ա) ԱՄՆ-ի դոլար |
|||||
բ) ռուս.ռուբլի |
|||||
2 |
գ) այլ արտարժույթ |
||||
|
ա) ԱՄՆ-ի դոլար |
||||
բ) ռուս.ռուբլի |
|||||
գ) այլ արտարժույթ |
Ղեկավար |
|
Գլխ. հաշվապահ |
|
Կ.Տ. |
«___» __________ 1995թ. --- ---------- |