«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5 մայիսի 2003 թ. N 122-Ն
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 18/4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. նոյեմբերի 20-ի N 18/4-Ն «Զորամասերում ընտրողների ցուցակները կազմելու, ընտրական տեղամասեր կազմավորելու կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
ա) 1-ին կետում «ընտրությունները» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը» բառերը:
բ) 2-րդ կետում «ընտրելու» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:
գ) 3-րդ կետում «բնակվող և ընտրական» բառերը փոխարինել «բնակվող, ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |