040.0372.01.06.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
1 հունիսի 1999 թվականի N 372
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հաստատել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի (N 1 ձև) որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկին համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմիններին տրամադրումը:
41. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ հաստատված անդորրագրերի (N 1.1 ձև)` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի տպագրությունը և սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
(41 -րդ կետը լրաց. 18.01.01 N 40)
5. Սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերով պետական տուրքի գումարների կանխիկ գանձումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
1. Սույն կարգը սահմանում է պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգը:
2. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի (N 1 և N 1.1 ձևերը կցվում են) ստացման համար համապատասխան պետական տուրքի գումարներ գանձող մարմինները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում դիմում (N 2 և N 2.1 ձևերը կցվում են)` 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ համապատասխան գործերին կցված:
(2-րդ կետը փոփ. 18.01.01 N 40)
3. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած պետական տուրքի գումարներ գանձող մարմնի կողմից լիազորված անձին անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ, որի տվյալները լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացումը հաստատող անդորրագրում (N 3 և N 3.1 ձևերը կցվում են): Վերջինս լրացվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է պետական տուրքի գումարներ գանձող մարմնի մոտ` համապատասխան գործերին կցված:
(3-րդ կետը փոփ. 18.01.01 N 40)
4. Հարկային տեսչության մարմինները պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան տրամադրելիս լրացնում են անդորրագրի պետական տուրքի գումարին վերաբերող տողը բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող հյուպատոսական գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձնման անդորրագրերի:
(4-րդ կետը փոփ. 31.12.99 N 801, լրաց. 18.01.01 N 40)
5. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները համապատասխան հաշվառման մատյանում (N 4 և N 4.1 ձևերը կցվում են) նշում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես տրամադրվող անդորրագրերի համարները, թիվը, տրամադրման ամսաթիվը, կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակը և գումարը:
(5-րդ կետը փոփ. 18.01.01 N 40)
6. Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր ձեռք բերած պետական տուրքի գումարներ գանձող մարմինները վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշմամբ հաստատված հաշվետվությունների հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում նաև հաշվետվություն (N 5 և N 5.1 ձևերը կցվում են) օգտագործված անդորրագրերի թվի վերաբերյալ:
(6-րդ կետը փոփ. 18.01.01 N 40)
7. Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի պաշտոնատար անձի կողմից ձեռք բերված պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի, ամսվա ընթացքում օգտագործված և նրա տրամադրության տակ մնացած անդորրագրերի թվի միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում պատասխանատու է այն պաշտոնատար անձը, որի վրա դրված է պետական տուրքի կանխիկ գանձված (ստացված) գումարները ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը: Վերջինս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում յուրաքանչյուր պակասող անդորրագրում նշված պետական տուրքի, իսկ հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար նախատեսված անդորրագրերի մասով` յուրաքանչյուր պակասող անդորրագրի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ամենաբարձր դրույքաչափին համապատասխանող գումարը:
(7-րդ կետը խմբ. 18.01.01 N 40)
8. Պետական տուրքի գումարների գանձման ժամանակ պետական տուրք գանձող մարմնի կողմից լրացվում են պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրի չլրացված տողերը, իսկ անդորրագրի ձախ մասը կտրվում և պահվում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործերին կցված:
(8-րդ կետը խմբ. 31.12.99 N 801)
9. Պետական տուրքի գումարներ գանձող մարմինները պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
10. Կանխիկ վճարված պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են վերադարձման` միայն անդորրագրերի երկու մասերը ներկայացնելու դեպքում:
11. Սույն կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:
12. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև 1
|
Ձև 1.1
|
Ծանոթագրություն: Անդորրագիրը լրացվում է հայերեն, իսկ վճարողի պահանջով աջ մասը կարող է լրացվել անգլերեն:
Ձև 2
ՀՀ__________________________ տարածքային հարկային տեսչության պետին
Գրանցման N__________ _________________1999 թ. դրությամբ
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
ձեռքբերման մասին
Դ Ի Մ ՈՒ Մ
___________________________________________________
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)
Խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.
պետական տուրքի տեսակները`
1. |
_____________________ | թիվը_____________________հատ |
(թվերով և բառերով) | ||
2. |
_____________________ | թիվը_____________________հատ |
3. |
(թվերով և բառերով) | |
4. |
||
5. |
||
6. |
||
7. |
||
8. |
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
Պետական տուրքի գումարներ գանձող մարմնի | ||
պատասխանատու անձ Կ.Տ. |
_______________ (ստորագրությունը) |
_______________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
Ձև 2.1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարարին
Դ Ի Մ ՈՒ Մ
պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ձեռքբերման մասին
Խնդրում եմ մեր աշխատակից _______________ -ի միջոցով (անունը, ազգանունը) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր` թիվը ________________________________________ հատ: (թվերով և տառերով)
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման կարգին ծանոթ ենք:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանպատասխանատու անձ ___________ ___________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Անդորրագրերի ձեռքբերման մասին դիմումի գրանցման N ___ ___ _______ 200 _ թ. |
Ձև 3
ՀՀ__________________________տարածքային հարկային տեսչության պետին
Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
ստացման
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
Գրանցման N_______________ __________________1999 թ. դրությամբ
______________________________________________
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի լրիվ անվանումը, հասցեն)
Խնդրում եմ տրամադրել պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր.
պետական տուրքի տեսակները`
1. |
_____________________ | թիվը_____________________հատ |
(թվերով և բառերով) | ||
2. |
_____________________ | թիվը_____________________հատ |
3. |
(թվերով և բառերով) | |
4. |
||
5. |
||
6. |
||
7. |
||
8. |
________________________________________________համարների:
Անդորրագրերը բաց թողնող աշխատող |
__________________ |
___________________ |
Ստացավ | ______________________________ (պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը) | |
N_________դիմումով _______ | ____________1999 թ. դրությամբ | |
Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի | _____ N _____ | |
Ստացա__________ | ______________1999 թ. | __________________ (ստորագրությունը) |
ՀՀ ՀՏ | Ստացող մարմնի | |
Կ.Տ. | Կ.Տ. |
Ձև 3.1
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման
Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր
Գրանցման N __ __ ________200__թ.
Ես` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ________________________________________________ (նշվում են անդորրագրերն ստացող աշխատողի պաշտոնը,
________________________________________________ -ս, անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից __ _______ 200 __ թ. ստացա հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրեր` համարները` _______________________ ________, թիվը` ___________________________________ հատ: (թվերով և տառերով)
Անդորրագրերը բաց թողեց`
_____________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ստացավ`
_____________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ ________ 200 __ թ.
___ ________ 200 __ թ. N ___ դիմումի համաձայն: |
Հայաստանի Հանրապետության |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Կ.Տ. |
Ձև 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
NN ը/կ |
Պետական տուրքի |
Հասցեն |
Անդորրագրերի ձեռքբերման |
Տրամադրվող |
Պետական |
Անդորրագրերի թիվը | Անդորրագրերի ստացման օրը |
Ձև 4.1
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի
NN |
Անդորրագրերի ձեռքբերման |
Տրամադրվող |
Անդորրագրերի |
Անդորրագրերի |
Ձև 5
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
____________________________________________________կողմից
(պետական տուրքի գումարներ գանձող մարմնի անվանումը)
1999 թ. ______ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի մասին
NN |
Պետական տուրքի տեսակը |
Անդորրագրերի ստացման օրը |
Անդորրագրերի |
Ստացված անդորրագրերի |
Օգտագործված անդորրագրերի թիվը |
Մնացորդը տվյալ ամսում | ||
տվյալ |
տարվա սկզբից |
տվյալ |
տարվա սկզբից | |||||
Ձև 5.1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից 200 __ թ. _______ ամսվա ընթացքում պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի ստացման, օգտագործման եվ մնացորդի մասին
NN |
Անդորրագրերի |
Անդորրագրերի |
Ստացված |
Օգտագործված |
Մնացորդը | ||
տվյալ |
տարվա |
տվյալ |
տարվա | ||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2011, N 1150-Ն | 01.09.2011, N 372 | |
22.01.2009, N 78-Ն | 12.02.2009, N 372 | |
18.01.2001, N 40 | 10.02.2001, N 372 | |
31.12.1999, N 801 | 10.01.2000, N 372 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|