ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալները» բառերով, իսկ նույն մասի «կիրառում է» բառերը փոխարինել «կիրառում են» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունվարի 8 Երևան ՀՕ-3-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|