ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հիսնապատիկից ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը՝ «երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-290-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|