ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝
1) հանել ԱՏԳ ԱԱ 3003 ծածկագրով տողը.
2) ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«3006 30 000 0 |
կոնտրաստային նյութեր՝ ռենտգենաբանական հետազոտությունների համար, ախտորոշիչ ռեագենտներ, որոնք նախատեսված են հիվանդներին բժշկական նպատակներով ներարկելու համար |
կոնտրաստային նյութեր |
3006 60 000 0 |
քիմիական հակաբեղմնավորիչներ, որոնք պատրաստված են հորմոնների, 2937 ապրանքային դիրքի այլ միացությունների կամ սպերմիցիդների հիման վրա |
հակաբեղմնավորիչներ»: |
Հոդված 2. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «հաշվետվության» բառից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների դեպքում՝ նաև այդ ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի վերաբերյալ տեղեկատվության» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․
«4.1. ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի վերաբերյալ տեղեկատվության հավաստման կարգը սահմանում է Կառավարությունը:»․
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը բացակայում է.».
4) 8-րդ մասի 2-րդ կետի «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ մասում «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասում «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող 9-րդ ամսվա 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 31 Երևան ՀՕ-251-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|