ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը:»։
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմերը ձևավորվում են համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներից:»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները՝ քրեական մասնագիտացում:».
2) 2-րդ մասը «քրեական վարույթները,» բառերից հետո լրացնել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նաև» բառերով.
3) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները:».
4) 2.2-րդ և 2.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ առնվազն 35 դատավորի թվակազմով, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ առնվազն 30 դատավորի թվակազմով.»։
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «դատախազի կողմից հարուցված՝» բառերով:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մասնագիտացված դատարանները կարող են նստավայրեր ունենալ մարզերում:»:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «22» թիվը փոխարինել «16» թվով.
2) 2-րդ կետի «24» թիվը փոխարինել «18» թվով.
3) 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առնվազն 12 դատավորի թվակազմով, որից առնվազն 6-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ:»:
Հոդված 8. Օրենքի 28.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով իրականացնում է մշտադիտարկում դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ.»:
Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում`
1) երկրորդ նախադասությունը «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դրանք քննող դատավորների ցանկը» բառերով.
2) երրորդ նախադասությունը հանել:
Հոդված 11. Օրենքի 42-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երկու տարի առաջ համապատասխան դատարանի նախագահի դիմումի հիման վրա կարող է որոշում կայացնել գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարելու և տվյալ դատավորին միայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր հանձնելու վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում համապատասխան դատարանի ծանրաբեռնվածությունը:
2.2. Քաղաքացիական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի, համապատասխան դատարանի նախագահի համաձայնությամբ կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով որոշում կայացնել գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարելու և իրեն մինչև երկու տարի ժամկետով միայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր հանձնելու վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում համապատասխան դատարանի ծանրաբեռնվածությունը:».
2) 3-րդ մասի 1-ին կետի «տասնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով.
3) 7-րդ մասի «առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում» բառերը փոխարինել «առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարաններում» բառերով.
4) 8-րդ մասը «ընդհանուր իրավասության» բառերից հետո լրացնել «քրեական» բառով:
Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև:».
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) վերնագրի « մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում միջնորդություններ և բողոքներ քննող» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող» բառերով.
2) 1-ին մասի 5-րդ կետի «դատարանի նախագահի» բառերը փոխարինել «քաղաքացիական և քրեական դատարանների նախագահների» բառերով.
3) 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված միջնորդություններ քննող դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:»:
Հոդված 14. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն» բառերը փոխարինել «առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներն» բառերով:
Հոդված 15. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին:»:
Հոդված 16. Օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝
1) հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը.
2) ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները.
3) ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) հաստատում է դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը.
5) սահմանում է դատարանի նիստերի դահլիճի և դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը.
6) դատական կարգադրիչների ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.
7) սահմանում է դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը.
8) իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:»:
Հոդված 17. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 26-րդ, 37-րդ, 42-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասում`
1) «106-րդ հոդվածում» բառերը փոխարինել «106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում» բառերով.
2) «փաստաբանական դպրոց» բառերը փոխարինել «փաստաբանական ակադեմիա» բառերով:
Հոդված 19. Օրենքի 106-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 106. | Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող անձի ընդգրկման կարգը |
1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ հայտ ներկայացնելու իրավունք ունի սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող և
1) վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող անձը.
2) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարվա ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը (այսուհետ՝ գիտական աստիճան ունեցող հավակնորդ):
2. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացնում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով տրված հայտարարությամբ նշված ժամկետներում:
3. Հայտին կցվում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, իսկ գիտական աստիճան ունեցող հավակնորդը՝ նաև գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
4. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդի հայտն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածով նախատեսված հավակնորդը սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում է որակավորման ստուգման հարցազրույցի փուլը:»։
Հոդված 20. Օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետից հանել «և» տառը.
2) 2-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «, և» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող հավակնորդների ցուցակից:»:
Հոդված 21. Օրենքի 108-րդ հոդվածում՝
1) 1.1-ին և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի՝
ա. «երկու» բառը փոխարինել «երեք» բառով,
բ. 2-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ հմտություններն ու որակները գնահատելու համար:».
3) 4-րդ մասի «2-րդ կետով և 3-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով.
4) 8-րդ մասից հանել «, հոգեբանական թեստի արդյունքները» բառերը.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հոգեբանի ներգրավման և վարձատրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:»:
Հոդված 22. Օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հավակնորդների համար Արդարադատության ակադեմիայում օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում` դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ գործնական հմտությունների զարգացման մասով:»:
Հոդված 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.1-ին հոդվածով.
«Հոդված 110.1. | Հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելը և դատավորների թեկնածուների ցուցակում հատուկ կարգով որակավորման ստուգում անցած անձին ընդգրկելը |
1. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի դեպքում անձն ընդգրկվում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու:
2. Հատուկ կարգով որակավորման ստուգման նկատմամբ («mutatis mutandis») կիրառվում են սույն օրենսգրքի 95-109-րդ հոդվածներով սահմանված կանոններն այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:
3. Հատուկ կարգով որակավորման ստուգման կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանելիս պետք է ապահովեն որակավորման ստուգման էական բարդությունը:
4. Գրավոր քննության բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում բողոքարկման ժամկետը լրանալուց հետո Դատական դեպարտամենտը գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորներ հավաքած անձանց ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ հարցազրույց անցկացնելու նպատակով։
5. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում ցուցակում ներառված անձանց բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:
6. Հարցազրույցի արդյունքներով ընտրված թեկնածուներին Բարձրագույն դատական խորհուրդը ներառում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ ըստ համապատասխան մասնագիտացումների:»:
Հոդված 24. Օրենքի 112-րդ հոդվածի 1.2-րդ մասում «քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն դատարանի» բառերով:
Հոդված 25. Օրենքի 115-րդ հոդվածում`
1) 1-ին մասի՝
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացվում է հետևյալ հաջորդականությամբ.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) չորրորդ հերթին` սույն օրենսգրքի 110.1-ին հոդվածով նախատեսված հատուկ կարգով որակավորման ստուգում անցած անձին` ըստ հատուկ կարգով որակավորման ստուգումը հանձնելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող անձին.»,
գ. 4-րդ կետի «չորրորդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով,
դ. 5-րդ կետի «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) յոթերորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող հավակնորդներին։ Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող հավակնորդին:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացվում այն թեկնածուին, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված գրավոր առաջարկությունները ներկայացնում է Դատական դեպարտամենտը` համապատասխան հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոստային առաքմամբ:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին։ Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելը հանգեցնում է համապատասխան թեկնածուին դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն։»։
Հոդված 26. Օրենքի 116-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «մեկշաբաթյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով.
2) 4-րդ մասի «և 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ և 6-րդ» բառերով:
Հոդված 27. Օրենքի 117-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելու դեպքում թեկնածուն հանվում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:»:
Հոդված 28. Օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններով: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները.»:
Հոդված 29. Օրենքի 123-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն բաժնի դեպքում կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններում» բառերով, իսկ «համապատասխան մասնագիտացման բաժինը» բառերից հետո՝ «կամ ենթաբաժինը» բառերով.
2) 3-րդ մասը «մասնագիտացման բաժինների» բառերից հետո լրացնել «կամ ենթաբաժինների» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:»:
Հոդված 30. Օրենքի 124-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Դատական դեպարտամենտը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում` նրա ներկայացրած և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։».
2) 2-րդ մասը «որակները,» բառից հետո լրացնել «թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը,» բառերով.
3) 5-րդ և 6-րդ մասերը «բաժնի» բառից հետո լրացնել «կամ ենթաբաժնի» բառերով.
4) 10-րդ մասը «բաժինը» բառից հետո լրացնել «կամ ենթաբաժինը» բառերով:
Հոդված 31. Օրենքի 127-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացվում է հետևյալ հաջորդականությամբ.».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացվում այն անձին, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված գրավոր առաջարկությունները ներկայացնում է Դատական դեպարտամենտը` համապատասխան հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոստային առաքմամբ:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին։ Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելը հանգեցնում է համապատասխան թեկնածուին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն։»:
Հոդված 32. Օրենքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը «կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման» բառերից հետո լրացնել «կամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման» բառերով, իսկ երրորդ նախադասությունը «հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման» բառերից հետո` «կամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման» բառերով:
Հոդված 33. Օրենքի 133-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «Բարձրագույն դատական խորհուրդը» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտը» բառերով։
Հոդված 34. Օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասում «հնգօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:
Հոդված 35. Օրենքի 165-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը տևում է մեկ ամսից ավելի, ապա տվյալ դատավորի փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:»:
Հոդված 36. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերի, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունիսի 15-ից:
2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման իրականացման համար սահմանված առանձնահատկությունները:
3. Սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում որպես համապատասխանաբար հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության և կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացման դատավորներ, և շարունակում են քննել իրենց վարույթում առկա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը (այսուհետ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք համարվում են փոխանցված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին: Սույն մասով նախատեսված դատավորների վարույթում գտնվող մյուս քաղաքացիական և քրեական գործերը սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, վերաբաշխվում են համապատասխանաբար վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանների դատավորների միջև:
4. Սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու պահից վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման նպատակով մեկնարկած գործընթացը շարունակվում է որպես վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման գործընթաց՝ ըստ համապատասխան ենթաբաժինների:
5. Սույն օրենքի 1-ին և 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 3-րդ կետերը, 24-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը:
6. Մինչև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներին կնիքների և դրոշմակնիքների տրամադրումը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներն օգտագործում են մինչև այդ որպես համապատասխանաբար վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատավոր ունեցած կնիքները և դրոշմակնիքները:
7. Սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև, եթե Օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով Բարձրագույն դատական խորհրդի՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած որոշմամբ դատավորի լիազորությունների կասեցումը շարունակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսից ավելի:
8. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր գործեր չեն հանձնվում, իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դատավորների համար կազմակերպում է Օրենքի 110.1-ին հոդվածով սահմանված որակավորման հատուկ ստուգում:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված որակավորման հատուկ ստուգմանը չմասնակցած կամ որակավորման հատուկ ստուգումը չհաղթահարած դատավորների համար Արդարադատության ակադեմիայում օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է լրացուցիչ վերապատրաստում Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած առարկայական կուրսերի վերաբերյալ: Սույն հոդվածով նախատեսված անձինք լրացուցիչ վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում, և եթե նրանք մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում՝ երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:
11. Մինչև սույն հոդվածով սահմանված կարգով որակավորման հատուկ ստուգում կամ լրացուցիչ վերապատրաստում անցնելը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ռեզերվային դատավորները չեն կարող Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով շարունակել պաշտոնավարել որպես դատավոր կամ Օրենքով սահմանված կարգով դատավոր նշանակվել։ Նրանց փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորները, որոնք մինչև առանձին դատավորի պաշտոնում ընտրվելը եղել են քրեական մասնագիտացման գործող դատավորներ, շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում։
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Դատական դեպարտամենտը վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված, բարեվարքության ուսումնասիրություն չանցած թեկնածուներին գրավոր տեղեկացնում է մեկշաբաթյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Սույն մասով նախատեսված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ չներկայացնելը հիմք է թեկնածուին ցուցակից հանելու համար: Բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Դատական դեպարտամենտը լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու համար: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է խորհրդատվական եզրակացությունը, որի հիման վրա կարող է որոշում կայացնել թեկնածուին՝ վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասին։
14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխանաբար քաղաքացիական և քրեական դատարանի դատավորների պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթում եղած գործերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորությունները դադարում են և Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով լուծում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նախագահների նշանակման համար առաջարկություն ներկայացնելու հարցը:
17. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը`
1) սահմանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները և հաստատում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորների` ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը.
2) սահմանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը:
19. Մինչև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորներին կնիքների և դրոշմակնիքների տրամադրումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորներն օգտագործում են մինչև այդ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ունեցած կնիքները և դրոշմակնիքները:
(36-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-170-Ն)
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-575-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.05.2023, ՀՕ-170-Ն | 08.06.2023, ՀՕ-575-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|